Աշխարհ

05.03.2016 09:30


Էրդողանի բախումը թուրքական ԶԼՄ–ի հետ նոր ընթացք է ստանում (տեսանյութ)

Էրդողանի բախումը թուրքական ԶԼՄ–ի հետ նոր ընթացք է ստանում (տեսանյութ)

Թուրքական մայրաքաղաքում ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմադիր «Զաման» թերթի խմբագրության մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում են նախօրեին Ստամբուլի դատարանի կողմից նոր հոգաբարձուի նշանակման դեմ։ Խմբագրությունը համոզված է, որ այդ քայլը պարզապես իշխանության՝ ընդդիմադիր թերթը փակելու ծրագիրն է։ Թերթի էջերում պարբերաբար լուսաբանվում է թուրքական իշխանությունների և քրդերի հակամարտությունը և Անկարայի միջամտությունը Սիրիայի գործերին։ «Զամանը» Թուրքիայում գործող սակավ ընդդիմադիր թերթերից է։

Ուժ գործադրելուց հետո իրավապահները ներխուժել են թերթի խմբագրություն։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ կան տուժածներ, որոնց, սակայն, որևէ մեկն ուշադրություն չի դարձնում. ոստիկանությունը պարզապես կարգուկանոն է հաստատում։ Թուրքական իշխանությունները ցանկացած ընդվզման մեջ ահաբեկչության մեղսակցություն են տեսնում, իսկ Էրդողանին ուղղված անգամ աննշան քննադատություն ոչ ադեկվատության նշան է դիտարկվում։

«Ցավոք, մենք դարձանք մամուլի բերանը փակելու հերթական տխուր օրինակը։ Սա թուրքական ժողովրդավարության ամոթալի էջերից է»,–համոզված է «Զամանի» գլխավոր խմբագիր Աբդուլլահ Բիլիջին։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը