Լրահոս

30.11.2009 16:54

ՀՀԿ համագումարը Կոմկուսի ու ՀՀՇ համագումարների՞ն էր նման

ՀՀԿ համագումարը Կոմկուսի ու ՀՀՇ համագումարների՞ն էր նման

-Սերժ Սարգսյանի ելույթն ավելի շատ ուղղված էր դահլիճում նստած ընկերներին, ինչը շատ նման էր կոմունիստական կուսակցության վերջին համագումարին, որը 1986թ. փետրվարին էր և նման էր նաև ՀՀՇ վերջին համագումարին։ Այն ժամանակ ազգովին ՀՀՇ-անում էին, իսկ հիմա բոլորը հանրապետականանում են,-այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Հ. Հովհաննիսյանն ասել է՝ եթե ինքը լիներ, ՀՀԿ համագումարում վարչապետին անվստահություն կհայտներ։

Հակադարձելով ՀԱԿ ներկայացուցչին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասել է, թե ինքը Հ. Հովհաննիսյանի ոչ մի ասածի հետ համամիտ չէ։

-Բոլորովին այն կարծիքին չեմ, թե համատարած հանրապետականացում է տիրում Հայաստանում։ Մարդը (վարչապետը-«7or») ցանկություն է հայտնել դառնալ ՀՀԿ-ական, և դարձել է։ Այս երկու տարվա ընթացքում նա կատարել է ՀՀ նախագահի և ՀՀԿ-ի ու կոալիցիոն գործընկերության ծրագրերը։ Հիմա էլ նախատեսել է, որ պետք է դառնա քաղաքական թիմի անդամ ու դարձել է։ Ի՞նչ մի արտառոց բան կա։

-Եթե ասում եք, որ վարչապետը կատարել է նախագահի ծրագրերը, ուրեմն նախագահը վատ ծրագրեր է հանձնարարել,-շարունակել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։