Կարծիք

04.03.2016 16:48


Որքա՜ն ծախու են բոլոր ժամանակների «արմատականները»...

Որքա՜ն ծախու են բոլոր ժամանակների «արմատականները»...

Ընդունում եմ, որ 2000-ականներին ես «ջախջախում էի ընդդիմությանը», որին դեռ այն ժամանակներում զրոներով գնում էր ՍՍ-ն ու դրանք իշխանության մոտ «ընդդիմություն» էին աշխատում...Գեղամյան, Խոսրով, Արամ Զավենիչ (Վազգենի «հոսհոս» ախպերը) եւ այլն...

Չմոռանամ Լոսի շտանգիստ Յուրիկին, որին ավելի մահացու էի «ջախջախում», բայց հիմա ՍՍ-ի դեսպանն է...

Ընդունում եմ, որ «Մարտի 1-ից» հետո էլ «ջախջախում» էի լեւոնականներին, որոնց մեծ մասը վաղուց տեղավորվել է ՍՍ-ի ստորին վերջույթների մոտ...

Միայն զարմանում եմ, որ այսքանը տեսնելուց հետո էլ հիմա էլի մնացել են ճգնաժամային տարիքում գտնվող՝ կիսախելագար կնանիք ու տակը չիշիկ անող բիձեք, որոնք շարունակում են ինձ մեղադրել «ընդդիմությանը ջախջախելու» մեջ...

Մարդկայնորեն կարեկցում եմ նրանց, որոնք տեղյակ չեն, թե ինչի է ունակ «Վերջի բոլշեւիկը» եւ որ ամենակարեւորն է՝ որքա՜ն ծախու են բոլոր ժամանակների «արմատականները»...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը