Արամ Կարապետյան. «ՀՀԿ համագումարը բրեժնևյան ոգով և ջայլամային քաղաքականությամբ միջոցառում էր»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում ասել է, որ նոյեմբերի 28-ին կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության 12-րդ համագումարը բրեժնևյան ոգով և ջայլամային քաղաքականությամբ միջոցառում էր։
-Ամբողջ համագումարի ժամանակ, ջայլամի նման ոչ մի բան չնկատելով, ասում են՝ ամեն ինչ լավ է, մնացել է միայն մի բան՝ մոդեռնիզացիա։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ վատ է, որովհետև երկխոսություն չկա,- նշել է Ա. Կարապետյանը՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկելով մոդեռնիզացիան սկսել ինքն իրենից։
Իսկ ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա Ա. Կարապետյանը կարծում է, որ կոպիտ քաղաքական սխալ էր երկխոսություն առաջարկելը մի իշխանության, որն ընդհանրապես երկխոսություն գաղափարը չի հասկանում։
Նոյմեբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածում Եղիազար Այնթապցու օրինակի հիշատակումը ՀԱԿ շատ ներկայացուցիչներ որակեցին որպես Սերժ Սարգսյանին ընձեռված վերջին հնարավորություն՝ շրջվել դեմքով դեպի ժողովուրդը։ Այս կապակցությամբ Ա. Կարապետյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի ելույթում նման որևէ պատրաստակամություն կամ ակնարկ չի տեսել.
-Մենք այնտեղ չտեսանք ժողովրդի հետ կապված որևէ կոնկրետ փաստ՝ բացի նրանից, որ 2010թ. բյուջեի ծախսային մասը լինելու է մեկ տրիլիոն, և 2010թ. բյուջեն ծախսային մասով շատ ավելի լավն է լինելու, քան 2009-ինը։ Բայց եթե աշխատավարձ, թոշակ չի բարձրացվելու, գների այսպիսի աճ կա, անհասկանալի է՝ ծախսային մասն ինչի՞ վրա ենք ավելացնելու։
Ա. Կարապետյանը նաև ավելացրել է, որ քաղաքական առումով Լևոն Տեր-Պետրոսյանը հմուտ է ու վարժ, և հասկանում է, որ եթե ՀԱԿ-ը միայնակ գնա Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների, ապա ժողովրդի մոտ շատ վատ համբավ ձեռք կբերի, հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջ ընդդիմադիր դաշտի հետ խոսելն ի նկատի ունի.
-Եթե չկա այդպիսի կոնսենսուս, ապա կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան ճկուն ու հասկացող է, որ միայնակ քայլեր, որպես այդպիսիք, չի անի։ Առաջարկներ՝ այո՛։

7or.am