Լրահոս

30.11.2009 15:57


ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ խորհրդարանի հայտարարության տեքստը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել  ԼՂՀ Ազգային ժողովի՝ ս.թ. նոյեմբերի 25-ին ընդունած  հայտարարության տեքստը՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:

Համապատասխան նամակ է ուղարկվել նաև ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեուին, իսկ պատճենը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ:

 

Այս խորագրի վերջին նյութերը