Բուլղարիան օսմանյան լծից ազատագրվելու տոնակատարությանը Պուտինի փոխարեն Էրդողանին է հրավիրել (տեսանյութ)
Բուլղարիան այսօր՝ մարտի 3–ին, նշում է օսմանյան լծից ազատագրվելու օրը։ Ուշագրավ է, որ թուրքական յաթաղանից ազատվելու տոնակատարությանը երկրի իշխանությունները հրավիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվիրակության համար երկրում այդ օրը տեղեր չեն գտնվել։
Բուլղարական իշխանություններն իրենց այդ որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ 1877–1878թթ.Բուլղարիայում ավելի շատ Օսմանական կայսրության զինվոր է զոհվել, քան ռուս։ Բացի այդ, Սոֆիան հայտարարել է, որ ներկայումս հարաբերություններն Անկարայի հետ ավելի լավ են, քան Մոսկվայի։
Բուլղարիան Օսմանյան կայսրության կազմում էր 1396-1878թթ.։ 1877–1878թթ. ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո 1878թ. մարտի 3–ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, և Բուլղարիան անկախություն ստացավ:
Աղբյուրը նշում է, որ ազգային այդ տոնակատարությանը ռուսները չեն հրավիրվում բուլղարական իշխանությունների կողմից 2014 թ.–ից։
Ի պատասխան՝ Կրեմլից Բուլղարիային ցանկացել են միշտ ազատ լինել ցանկացած լծից։
Բուլղարիան օսմանյան լծից ազատագրվելու տոնակատարությանը Պուտինի փոխարեն Էրդողանին է հրավիրել (տեսանյութ)
Բուլղարիան այսօր՝ մարտի 3–ին, նշում է օսմանյան լծից ազատագրվելու օրը։ Ուշագրավ է, որ թուրքական յաթաղանից ազատվելու տոնակատարությանը երկրի իշխանությունները հրավիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվիրակության համար երկրում այդ օրը տեղեր չեն գտնվել։
Բուլղարական իշխանություններն իրենց այդ որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ 1877–1878թթ. Բուլղարիայում ավելի շատ Օսմանական կայսրության զինվոր է զոհվել, քան ռուս։ Բացի այդ, Սոֆիան հայտարարել է, որ ներկայումս հարաբերություններն Անկարայի հետ ավելի լավ են, քան Մոսկվայի։

7or.am