Քաղաքական

03.03.2016 13:25

Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը։ Այն կներկայացնի Ազգային ժողով:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների արդյունքում, իսկ ընդունման վերջնաժամկետը հունիսի 1–ն է.

«Նախագծի ընդունման համար ազդարարում ենք հանրային քննարկումների փուլը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում»։

Հարությունյանն անդրադարձել է Ընտրական օրենսգրքում տեղ գտած նորամուծություններին, մասնավորապես Գյումրի և Վանաձոր քաղաքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրություններին և ԱԺ-ի ձևավորմանը համամասնական ընտրությունների արդյունքում։

Միաժամանակ, Հարությունյանի խոսքով՝ օրենսգրքով լուրջ փոփոխություններ են կատարվել ԿԸՀ կազմի ընտրության կարգում: Ըստ այդմ՝ ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից, ընդ որում՝ ապահովելով պատշաճ քաղաքական բալանսը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը, որը կազմում է խորհրդարանի պատգամավորների 60 տոկոսը:

Գործադիրն այսօր հաստատել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու նախագիծը և նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։