Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է (տեսանյութ)
2013-ի դեկտեբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակել է Վայրի բնության համաշխարհային օր՝ վայրի բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ հարցերում լայն հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Այդ նույն տարում նշվում էր նաև բնության բազմազանության ոլորտում մեկ այլ փաստաթղթի ընդունման 40-ամյակը`«Ոչնչացման սպառնալիքի ներքո գտնվող վայրի ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի: Փաստաթուղթն ընդունվել է 1973-ի մարտի 3-ին:
2016–ի մարտի 3–ը՝ «Կենդանիների ճակատագիրը մեր ձեռքերում է» կարգախոսով, նվիրված է աֆրիկյան և ասիական փղերի պաշտպանությանը։
«WWF-Armenia»-ն էլ օրվա կապակցությամբ ներկայացրել է 2013թ-ից 2014թ-ի ընթացքում WWF-Հայաստանի թաքնված տեսախցիկներով նկարահանված կենդանիներին:
Հայաստանում կովկասյան հովազի առաջին տեսանյութն արձանագրել են FPWC կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված թակարդ-տեսախցիկները:
Բնության պահպանության միջազգային գրքում կովկասյան հովազը գրանցված է «Վտանգված» կարգավիճակով:
Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է (տեսանյութ)
2013-ի դեկտեբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակել է Վայրի բնության համաշխարհային օր՝ վայրի բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ հարցերում լայն հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Այդ նույն տարում նշվում էր նաև բնության բազմազանության ոլորտում մեկ այլ փաստաթղթի ընդունման 40-ամյակը` «Ոչնչացման սպառնալիքի ներքո գտնվող վայրի ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի: Փաստաթուղթն ընդունվել է 1973-ի մարտի 3-ին: