ՀՀ երիտասարդների հոգեկան ծանրաբեռնվածությունը նպաստում է նևրոզների աճին
«Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի խոսքերով՝ Հայաստանի հոգեբուժական հաստատություններում 34 հազար հոգեկան հիվանդ է պաշտոնապես գրանցված, սակայն իրականում այդ թիվն ավելի մեծ է։
Նա նաև նշել է, որ ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարողները հոգեկան շեղումներ ունեն և 2010թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցված 317 ինքնասպանության դեպքերն ու փորձերը մեծ թիվ է համարվում։ Մեր երկրում բուժման մեթոդների բացակայության պատճառով էլ փսիխոզները բարդացել են, նևրոզներն էլ շատ ավելի գլուխ են բարձրացրել ղարաբաղյան պատերազմի տարիներից, 1988թ. աղետալի երկրաշարժից և էներգետիկ ճգնաժամից հետո։
-Սթրեսներն այնքան շատ են, որ երեխան անգամ դպրոցում է սթրեսի ենթարկվում։ Շատ երիդասարդներ բուհերում սովորելուն զուգահեռ աշխատում են, գիշերները պահակությամբ զբաղվում։ Երիտասարդների հոգեկան ծանրաբեռնվածությունն է շատացել, ինչն էլ բերում է նևրոզների աճին,-ասել է նա։