Քաղաքական

03.03.2016 12:10


Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել Օբամային ճնշում գործադրել Ալիևի վրա` ԼՂ հակամարտության կարգավորման համար

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել Օբամային ճնշում գործադրել Ալիևի վրա` ԼՂ հակամարտության կարգավորման համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճնշում գործադրել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է «Asbarez»-ը։

Կոնգրեսականները կոչ են արել Օբամային օգտվել Վաշինգտոնի Միջուկային գագաթաժողովին Ալիևի մասնակցությունից և անձամբ ճնշում գործադրել նրա վրա տվյալ հարցով։

«Մենք միանում ենք Էդ Ռոյսի ու Բրեդ Շերմանի` Օբամային ուղղված կոչին, ըստ որի՝ նախագահը չպետք է բաց թողնի բացառիկ հնարավորությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեցող առաջարկները կյանքի կոչելու համար»,-նշել է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի նախագահ Արամ Համբարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը