Մերկել. «Գերմանիան պատրաստ է մեծ պատասխանատվություն ստանձնել աշխարհում կատարվող իրադարձությունների համար»
Գերմանիան չի կարող բավարարվել ապրանք արտահանողի և գործարաններ կառուցողի դերով և պատրաստ է մեծ պատասխանատվություն ստանձնել աշխարհում կատարվող իրադարձությունների համար։ Այս մասին, «Deutsche Welle»–ի փոխանցմամբ, Ռեյնհալդ Փֆալց դաշնային հողում Քրիստոնեա-դեմոկրատական միության ժողովի ժամանակ ասել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք ավելի մեծ պատասխանատվություն կստանձնենք այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունենում եվրոպական սահմաններից դուրս»,- նշել է Մերկելը՝ հստակեցնելով, որ դա նշանակում է ավելի շատ օգնել զարգացող երկրներին, ավելի ակտիվ մշակել կլիմայի պաշտպանության միասնական չափանիշներ։
Մերկելը հիշեցրել է՝ ժամանակակից Եվրոպայի ամենասուր խնդիրներից մեկը միգրացիոն ճգնաժամն է, որն անհնար է լուծել, քանի դեռ Սիրիայում իրավիճակը չի կարգավորվել։

7or.am