Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը
Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակել է ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ըստ այդմ՝
Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացի Երևանի, Գյումրիի և Վանաձորի ղեկավարներից, պետք է ընտրվեն ուղղակիորեն ընտրողների կողմից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի յոթ անդամից: Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր քանակի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմից՝ վեց տարի ժամկետով: Նույն մարդը չի կարող ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում նաև նախագահ՝ ավելի քան երկու հաջորդական ժամկետներով:
Ազգային ժողովի պատգամավորների քանակը պետք է լինի նվազագույնը 101:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պետք է ստեղծվի 13 ընտրատարածք՝ 4-ը Երևանում, 9-ը՝ մարզերում:
25 տարեկանը լրացած յուրաքանչյուր մարդ, ով նախորդող չորս տարիներին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես ապրել է Հայաստանում նախորդ չորս տարիների ընթացքում և տիրապետում է հայերենին, կարող է ընտրվել որպես Ազգային ժողովի պատգամավոր:
84-րդ հոդվածի համաձայն՝ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պետք է առաջադրեն թեկնածուների մեկ ազգային ցուցակ և մեկ տարածքային ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Ազգային ընտրական ցուցակը պետք է բաղկացած լինի երկու մասից: Առաջին մասը պետք է ներառի առնվազն 80 և ոչ ավելի, քան 300 թեկնածու:
Քաղաքական կուսակցության կամ դաշինքների ազգային ընտրական ցուցակների երկրորդ մասը պետք է ներառի առնվազն երկու և ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից:
Կուսակցությունը պետք է նաև կազմի տարածքային ընտրական ցուցակներ ազգային ընտրական ցուցակի առաջին հատվածում ներառված թեկնածուներից:
Ազգային ժողովի ընտրությունների և մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում քաղաքական կուսակցություններից մեկը ստացել է առնվազն 53 մանդատ:

7or.am