Ա. Աբրահամյան. «Շարունակելու ենք հետևել ՌԴ-ում գործող բոլոր սուբյեկտների օրակարգին»
«Մեզ անչափ անհանգստացնում է ընտրությունների մասնակիցների կողմից միջէթնիկական փոխհարաբերությունների հողի վրա ցանկացած մանիպուլյացիայի և սադրանքի հնարավորությունը: Այդ իսկ պատճառով, մեր փորձագետների տարածաշրջանային ցանցի միջոցով, որը գործում է Պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովին առընթեր, մենք շարունակելու ենք հետևել ՌԴ-ում գործող բոլոր սուբյեկտների օրակարգին, որպեսզի կարողանանք ջրի երես հանել բոլոր հնարավոր խնդիրները և օպերատիվ կերպով կանոնակարգել դրանք»,-Պետդումայի ընտրություններին անդրադառնալով՝ ասել է Պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովի նախագահ Արա Աբրահամյանը:
«Ճնշումներ պետք է գործադրել հենց տարածաշրջանային և տեղական տարածքների շրջանում, քանի որ բոլոր հնարավոր հակամարտություններն ու սադրանքները, որոնք տեղի են ունենում միջազգայնական մակարդակում, իրականում շատ հաճախ վերաբերում են բացարձակապես կենցաղային խնդիրներին: Առավել ևս՝ ամեն տարածաշրջան ունի իր պատմությունը, իր ազգամշակութային առանձնահատկությունները։ Իսկ որոշներն էլ «խոցելի կողմեր» ունեն, և դրանից օգտվելով էլ մանիպուլյացիայի են ենթարկում՝ նենգ քաղաքական նպատակների համար»,-նշել է Աբրահամյանը:
Աբրահամյանն ընդգծել է, որ տարածաշրջանների և քաղաքապետարանների մակարդակով, մասնագիտացված փորձագետներից բացի, աշխատանքներին միանալու են նաև երիտասարդական կազմակերպությունների առաջնորդները, լրագրողները և հասարակական գործիչները:
«Ես չեմ բացառում, որ այդ ընթացքում մենք հրապարակայնորեն հնչեցնելու ենք մշտադիտարկման միջանկյալ արդյունքները, նշելու ամենախնդրահարույց տարածաշրջանները, քաղաքական կուսակցությունները և թեկնածուներին, որոնք չեն խորշում թշնամանքի զարգացմանն ուղղված մոխրագույն ու սև տեխնոլոգիաներից»,-ընդգծել է Աբրահամյանը:
Նա նաև հայտնել է, որ խորհուրդն այդ հարցերի շուրջ համագործակցելու է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգությունների հարցերով դաշնային ծառայության, ՌԴ ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության հետ:

Մանրամասն՝ «vesti.am»–ում