ՀՀԿ–ական պատգամավորը չի բացառել կառավարման համակարգի նոր փոփոխությունները
Ըստ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի՝ նախարարությունների տրոհման մասին որոշումները կայացվում են կառավարման համակարգի արդյունավետության նպատակով:
«Vesti.am»-ի հարցին, թե մինչ այս նախարարությունների միացումները կառավարման համակարգում անարդյունավե՞տ են եղել, Մինասյանը պատասխանել է.
-Արդյունավետը շարունակական պրոցես է, ավելի արդյունավետն արդյունավետի շատն է:
Ըստ պատգամավորի՝ անարդյունավետ չկա. կան միայն արդյունավետն ու ավելի արդյունավետը:
Հակադարձմանը, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է՝ նախարարությունների բաժանումը կատարվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ոչ թե կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար, պատգամավորն արձագանքել է.
-Ես ասացի այն, ինչ ես եմ ասում: Կարծում եմ՝ արդարադատության նախարարն էլ մասնագետ լինելով ու լա՛վ մասնագետ, ինքը՝ որպես իրավաբան, նաև իր հիմնավորումներն ուներ և նաև դրա տակ քաղաքական պահանջ է տեսել:
Մինասյանը նաև չի բացառել կառավարման համակարգի նոր փոփոխությունները:

Աղբյուրը՝ «vestia.am»