Տնտեսական

02.03.2016 12:47


Ռուսական «Polymetal»-ը 25 մլն դոլարով ոսկու հանք է գնում Կապանում

Ռուսական «Polymetal»-ը 25 մլն դոլարով ոսկու հանք է գնում Կապանում

«Polymetal Plc» ռուսական ընկերությունը, որը զբաղվում է ոսկու և արծաթի արդյունահանմամբ, Հայաստանում ևս մի ոսկու հանք է ձեռք բերում՝ 25 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ ընկերության հաղորդագրությանը հղումով։ Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա 2016թ. երկրորդ եռամսյակում։

Նշվում է, որ 2015–ին Կապանի հանքում արդյունահանվել և մշակվել է 410 և 411 հազ տ հանքաքար: Այդ նույն թվականին վաճառքը կազմել է 21 հազ ունցիա ոսկի, հազ տ պղինձ, 5 հազ տ ցինկ և 0,4 մլն ունցիա արծաթ: Այդ ընթացքում ձեռնարկության զուտ հասույթը կազմել է 35 մլն դոլար, EBITDA-ն՝ 5 մլն դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը