Քաղաքական

01.03.2016 21:20


Ֆիննախը տրոհվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Ֆիննախը տրոհվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ ֆինանսների նախարարությունից տարանջատվեց պետական եկամուտների կոմիտեն։

Սերժ Սերգսյանի հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպել է. դրանից առանձնացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

Սահմանվել է նաև, որ «Մաքսային կարգավորման մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ ՀՀ այլ օրենքներով նախատեսված վերադաս մաքսային եւ հարկային մարմինների ղեկավարը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:

ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Այս խորագրի վերջին նյութերը