Կարծիք

01.03.2016 16:40


Ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում Ռուսաստանի հայերի միությունն է

Ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում Ռուսաստանի հայերի միությունն է

Ադրբեջանցիներն ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի աշխարհով մեկ տարածեն պատմության իրենց տարբերակը՝ փորձելով քաղաքակիրթ աշխարհին համոզել, որ Ադրբեջանն իրականում հնագույն պետություն է ու որ մեր տարածաշրջանում ազերիները ավտոխտոն ազգերից մեկն են: Ադրբեջանի իշխանությունները տարբեր երկրներում ֆինանսավորում էին «ադրբեջանական մշակույթի ու պատմության» օրերը (Աստված իմ, «ադրբեջանական պատմություն ւո մշակույթ» արտահայտությունը հնչում է այնպես, ինչպես «ֆաշիստական գթասրտությունը»), գրքեր է հրատարակում տարբեր լեզուներով, որտեղ իբր թե ներկայացվում է մեր տարածաշրջանի մշակույթը: Ազերիները գնում են նաև մի շարք «փորձագետների», «պատմաբանների», «լրագրողների», ովքեր իրենց գործունեության առանցքն են դարձնում ադրբեջանական պաշտոնական տեսակետները հանրությանը ներկայացնելով:

Նմանօրինակ կերպարներից մեկը ռուս «պատմաբան, փորձագետ, քաղաքագետ» Օլեգ Կուզնեցովն է, մի մարդ, ով արդեն վաղուց աշխատում է ազերիների հետ: Այս կերպարի վերջին բողոքն ուղղված էր նրան, թե իբր նրա դեմ կազմակերպված հարձակում է տեղի ունենում ու իրեն սպառնալիքներից կարողանում է փրկել միայն Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), չնայած որ Կուզնեցովը ենթատեքստով ասում է, թե իբր հենց ՌՀՄ-ի կողմից են ղեկավարվում իր վրա իրականացվող այդ հարձակումները:

Ադրբեջանական շահեր սպասարկողներից այլ բան նույնիսկ իմաստ էլ չկար սպասելու: Սակայն հետաքրքիրն այն է, որ Կուզնեցովն ակնարկում է նաև նրա մասին, որ շատ ԶԼՄ-ներ չուզեցան նրա հոդվածները հրապարակել, երբ ազերիները խփեցին մեր ուղղաթիռը, որովհետև ՌՀՄ-ն այնքան ազդեցություն ունի ՌԴ-ում, որ այդ լրատվամիջոցները չուզեցան կոնֆլիկտի մեջ մտնել Արա Աբրահամյանի կողմից ղեկավարվող կառույցի հետ: Ահա այս խոսքերից հետո պարզ է դառնում, թե ինչու են ազերիներն իրենց թիրախը դարձրել ՌՀՄ-ն: Իրենք շատ լավ գիտեն, որ գոնե ՌԴ տարածքում իրենց գործունեությունը որոշ չափով զսպող կառույց կա ու այդ կառույցը ՌՀՄ-ն է:

Սա իհարկե լավ է ու խոսում է ՌՀՄ-ի գործունեության արդյունավետության մասին, սակայն խոսում է նաև նրա մասին, որ Հայաստանն իր պաշտոնական լծակները չի կարողանում ճիշտ օգտագործել ինչը և բերում է նրան, որ Կուզնեցովի նման կերպարները աղտոտում են լրատվական միջավայրը:

Սամվել Ստեփանյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը