Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մոգերինիին. «Անձը, որին Դուք այսօր հանդիպել եք, լեգիտիմ չէ»
Ֆրեդերիկա Մոգերինիին Բրյուսել, Երևան Հարգելի տիկին Մոգերինի
Մենք ողջունում ենք Ձեզ եվրոպական քաղաքակրթության և արժեքների բնօրրաններից մեկում՝ Հայաստանում: Հայ ժողովուրդը այդ արժեքներն ու քաղաքակրթությունը պաշտպանելու համար դարեր ի վեր տառապանքի է ենթարկվել՝ կորցնելով իր հայրենիքի մեծ մասը, կրելով զրկանքներ և ենթարկվելով ցեղասպանության ու ունեզրկման: Ուստի մեր հինավուրց ազգը, որն այսօր ձեռք է բերել նոր Հանրապետություն, լիարժեք կերպով վաստակել է այդ արժեքներին հարիր քաղաքական և հանրային կյանքի իր իրավունքը: Սակայն, դժբախտաբար, ու նաև ճակատագրի հեգնանքով, այն անձը, որին Դուք այսօր հանդիպել եք, և այն վարչակարգը, որը նա մարմնավորում է, լեգիտիմ չեն և իրավասու չեն ներկայացնելու Հայաստանի ժողովրդին, նրա իրավունքներն ու շահերը կամ այն ուղենիշները, որոնք մենք կիսում ենք: Վստահ ենք, որ Դուք այս առնչությամբ համոզիչ ապացույցների եք տիրապետում: Հետևաբար, կարիք չկա մանրամասնորեն ներկայացնելու այն հաստատված իրողությունը, որ Ձեր զրուցակիցը եւ նրա վարչակազմը ձևավորել են Հայաստանում:
Նրանք շարունակում են գործել որպես նեոբոլշևիկյան հանցավոր համագործակցություն, որը հռետորական հղումներ է կատարում, սակայն, իրականում ծաղրում է եվրոպական չափանիշները, որը շարունակում է զավթած պահել քաղաքացիների սահմանադրական իշխանությունը քաղաքական ու տնտեսական միախառն մենաշնորհների, մարդու իրավունքների համատարած խախտումների, ընտրությունների ու հանրաքվեների համակարգված կեղծման միջոցով, և որի կառավարման նպատակն ու եղանակը էնդեմիկ կոռուպցիան և շահերի բախումն են:
Թերևս առավել ողբերգական մի այդպիսի դրվագ էր ութ տարի առաջ մարտի 1-ին տեղի ունեցածը, երբ նախագահական կեղծված ընտրություններից հետո իշխող ռեժիմը, պարոն Սարգսյանի հետ միասին, որն այն ժամանակ երկրի վարչապետն էր, հրամայեցին և իրականացրին առնվազն տասը քաղաքացիների սպանությունները: Դրա հետևանքով ծանր վնասվածքներ ստացան հիսուն քաղաքացի և հարյուրավորներ ազատազրկվեցին: Մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ դրա հեղինակները և ո՛չ էլ իրագործողները: Եվ այս հանցագործության արյունից առաջացավ արտաքուստ ժողովրդավարական ձևերի մեջ քողարկված, սակայն իրականում ոճիրը կոծկող այն պետական քաղաքականությունը, որը հարություն է տալիս և ծավալում է երեկվա միակուսակցական բռնապետական կառավարման համակարգի նորօրյա մարմնացումը՝ նպատակ ունենալով Հայաստանն ամբողջությամբ կտրել իր իսկ յուրային եվրոպական քաղաքակրթական տիրույթից: Ցավալի է, բայց փաստ է, այնուամենայնիվ, որ Եվրոպան՝ խաբվելով Սերժ Սարգսյանի եվրոպական ասոցացման հետ կապված կեղծ խոստումներին, դարձավ նրա հանցակիցը՝ 2011 թվականին աչք փակելով վերջինիս կողմից արդարադատությունը խոչընդոտող Մարտի 1-ի փաստահավաք խմբի լուծարման փաստի վրա, և շարունակեց նույն կերպ արձագանքել հետընտրական սին խոստումներին՝ աջակցելով և նույնիսկ վավերացնելով Սերժ Սարգսյանի ղեկավարած նախընտրական կեղծիքների գործընթացն ու դրա արդյունքը՝ ինչպես 2013թ. նախագահական ընտրությունների, այնպես էլ 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Հանցագործ և կոռումպացված վարչակարգը երբեք սեփական խղճի մտոք չի խոստովանի կամ պատժի իրեն: Նրանից նման ակնկալիք ունենալն անգամ օրինական չէ: Հետեւաբար, քանի որ եվրոպական հանրության արժեքների առաքելությունը ժողովրդավարության հաստատումը և քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանությունն է, ապա մենք, Ձեր միջոցով, դիմում ենք և պնդում, որ եվրոպական ժողովուրդների ընտանիքը շտկի իր սեփական հետագիծը.
1) ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ բոլոր այն անձանց ինքնությունը, ովքեր կազմակերպել ու իրականացրել են և/կամ պարտակել են Մարտի 1-ի հանցագործությունը և, համապատասխանաբար, միջազգային պատժամիջոցներ ԿԻՐԱՌԵԼՈՎ նրանցից յուրաքանչյուրի ու բոլորի նկատմամբ: Սա պետք է արվի՝ հիմնվելով փաստահավաք խմբի բացահայտած և միջազգային մասնագետների վերահսկած քննությամբ ձեռք բերված ապացույցների վրա,
2) ԱՊԱՀՈՎԵԼՈՎ, որ համապատասխան դե ֆակտո իշխանություններն իսկույն ևեթ կկատարեն ա) «Human Rights Watch» կազմակերպության պահանջը քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու վերաբերյալ, և բ) մի քանի այլ իրավապաշտպանների ու մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների պահանջը՝ վերանայելու բանտում գտնվող մյուս քաղաքացիների գործերը, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, և ապա ազատ արձակել նրանց,
3) ԱՇԽԱՏԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիների հետ, արդարադատություն՝ ներառյալ միջազգային պատժամիջոցներ, կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են քվեների համակարգված գողությունը ծրագրելու և ղեկավարելու համար՝ թե՛ վերջին նախագահական ընտրությունների, թե՛ բոլորովին վերջերս՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում: Հենց սա է մարտահրավերների այն տրամաչափը և բանաձևը, որոնցով իրապես կորոշվեն ու կփորձարկվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ճակատագիրն ու ապագան, և վստահորեն, ի վերջո, կբացվի նրանց ներուժը:

Հարգանքներով՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
«Նոր Հայաստան» հանրային ճակատի Քաղխորհրդի անդամ
ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար
ՀՀ «Ժառանգություն» կուսակցության նախագահ