Խ. Հարությունյանը «Աչքերդ կհանեմ, լակո՛տ» մեկնաբանությունը համարել է սթափեցնող
Շուշան Պետրոսյանը ֆիզիկական հաշվեհարդարի որևէ մտադրություն ակնհայտորեն չի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի «Աչքերդ կհանեմ, լակո՛տ» խոսքերը խախտում չհամարելու հանձնաժողովի որոշմանը։
-Հանձնաժողովը երեկ միաձայն որոշում կայացրեց, որ Պետրոսյանի արտահայտությունը չի կարելի որակել որպես սպառնալիք, հետևաբար նա չի խախտել կանոնակարգի 1.6 հոդվածի երկրորդ կետի պահանջները, և այս հարցում հանձնաժողովը միակարծիք էր,-ասել է Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ իրենք համացանցով կապ են հաստատել օգտատեր Գայանե Շահինյանի հետ՝ խնդրելով գալ հանձնաժողով՝ պարզելու՝ արդյոք Պետրոսյանի խոսքերը նա ընկալե՞լ է որպես սպառնալիք: Շահինյանը հրաժարվել է գալ՝ ասելով, որ վիրավորված չէ, և Շուշան Պետրոսյանի դեմ բողոք չունի.
-Կոնկրետ իրավիճակում, երբ խոսքը սահմանապահ զինվորի սպանության միջադեպի կոշտ և կոպիտ արտահայտված մտքերի մասին է, մենք որակել ենք Շուշան Պետրոսյանի արտահայտությունը որպես սաստելու, այդպիսի մտքերը համացանցում կասեցնելու, սթափեցնելու վարք:
Հարցին, թե սա չի՞ կարող նախադեպ հանդիսանալ նմանօրինակ երևույթների համար, պատգամավորը պատասխանել է.
-Վիրավորանքը մեր հանձնաժողովի իրավասության շրջաններից դուրս է, որովհետև դա իրավական գնահատական տալու կարծիք է, որը անում է դատարանը: Օգտատերն ազատ է, եթե նա վիրավորանք է զգացել, կարող է գնալ դատարան:
Վերջում Հարությունյանը խորհուրդ է տվել. «Մի՛ դիմեք էթիկայի հանձնաժողով, դիմե՛ք դատարան»:

Աղբյուրը՝ «Vesti.am»