Լրահոս

01.03.2016 12:30


Գ. Սուրենյան. «Հայաստան է ներթափանցում հերթական տաք օդային ալիքը»

Գ. Սուրենյան. «Հայաստան է ներթափանցում հերթական տաք օդային ալիքը»

Ներկա պահին հանրապետության տարածք է ներթափանցում հերթական տաք օդային ալիքը. առաջիկա 7-8 օրերին գտնվելու ենք այդ տաք օդային հոսանքների տակ։ Մարտ ամիսը տաք կլինի, միաժամանակ՝ տեղումնառատ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանի կանխատեսումներով՝ մարտի 3-ին և 4-ին Արարատյան դաշտում կգրանցվի 22-23 աստիճան, իսկ Սյունիքի դաշտային շրջաններում չի բացառվում մինչև 24-25 աստիճանը, որը, փատորեն, կհամարվի անոմալ։

Ըստ Սուրենյանի՝ վաղվանից սկսած՝ Արարատյան դաշտում, բացի ցերեկային ջերմաստիճանի բարձրացումից, կտրուկ նաև գիշերային ջերմաստիճանը կբարձրանա, որը կտատանվի +8-ից +10 աստիճանների սահմանում, որը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին։

Ինչ վերաբերում է ցրտահարության հավանականությանը և ծառերի վաղ ծաղկմանը, ապա Գագիկ Սուրենյանը նշել է, թե անպայման չէ, որ ցրտահարություններ լինեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը