Լրահոս

01.03.2016 10:40


Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել

Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել

Փետրվարի 29-ին եւ լույս մարտի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում:

Այս խորագրի վերջին նյութերը