Կանադայի միգրացիայի գործերով նախարար Ջոն Մաքքալումը կոչ է արել այլ երկրներին չվախենալ փախստականներ ընդունելուց՝ հայտնելով, որ Կանադան արդեն իսկ ընդունել է 25 հազ սիրիացի փախստական: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դա արեցինք առողջությանը և անվտանգությանը համապատասխան», - հայտարարել է Մաքքալումն` ընդգծելով, որ Կանադան այն եզակի երկրներից է, որն ասում է. «Շարունակե՛ք գալ»:
Աղբյուրի փոխանցմամբ` 25 հազ փախստականներից 10 հազարը եկել է կանադացիների նվիրատվությունների հաշվին:
«Այժմ մենք պետք է օգնենք նրանց գտնել բնակվելու ժամանակավոր վայր, սովորել անգլերեն կամ ֆրանսերեն, ստանալ աշխատանք և դառնալ նորմալ աշխատասեր կանադացի, ճիշտ այնպիսին, ինչպիսին դարձել են նրանցից առաջ մեր երկիր եկած փախստականները», - ասել է նախարարը:
Կանադայի միգրացիայի գործերով նախարարը՝ փախստականներին. «Շարունակե՛ք գալ»

7or.am