Մեկնաբանություն

01.03.2016 00:05


Ահա թե ովքեր են ներդրումներ բերելու Սերժ Սարգսյանի կոչով (տեսանյութ)

Ահա թե ովքեր են ներդրումներ բերելու Սերժ Սարգսյանի կոչով (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հերթական փիառ-ակցիան է սկսել՝ կոչ անելով դեսպաններին ներդրումներ բերել Հայաստան:

Բոլորն էլ հասկանում են, որ դա բլեֆ է, քանզի դրսից միլիարդներ բերելու խոստում, խոշորամասշտաբ ներդրումային ծրագրեր իրականացնելու հավաստիացում և գիգանտ նախագծեր կյանքի կոչելու պնդում բազմիցս է եղել վերջին ութ տարիներին, սակայն Հայաստանը թուլացել է, փոխարենը՝ հարստացել են Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը:

Ինչ վերաբերում է դեսպանների միջոցով դրսից փող բերելուն, ապա դատելով Վրաստանում Հայաստանի դեպան նշանակված Յուրի Վարդանյանի ելույթից՝ նախ պետք է ամեն ինչ անել, որ այս տիպի դեսպանները լռեն, որպեսզի մեզ չխայտառակեն:

Բանն այն է, որ Վարդանյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության թեմայով, այն համարել է զավեշտ՝ ակնհայտորեն չհասկանալով այդ բառի իմաստը ից ներկայացված տեսանյութը դիտել 0:50-ից):

Պատկերացնել կարելի է, թե ինչպես են վարդանյանները ներդրումների թեմայով խոսելու:

Անշո՛ւշտ, մեր դիվանագիտական կորպուսում բազմաթիվ պարկեշտ ու պրոֆեսիանոլ կադրեր կան, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր դեսպան են դարձել «ճամբարափոխության կամ լավության տակից դուրս գալու» ծրագրի շրջանակներում։ Յուրի Վարդայանը վերջին խմբին է պատկանում։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը