Լրահոս

09.10.2010 12:01


Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության մի խումբ անդամների հետ:

Նախագահը նշել է, որ Արցախի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորագույն նշանակություն:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոլորտում կազմակերպված և նպատակասլաց աշխատանքը հնարավորություն կտա ստեղծել այն անհրաժեշտ բազան, որը հետագայում հզոր խթան կհանդիսանա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս: Նախագահի խոսքով' արդյունքը կլինի անհամեմատ ավելին, քան կատարված ներդրումները:

Այս համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում խորապես շահագրգռված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության հետ համագործակցության հաստատման, նրա շարունակական ընդլայնման ու խորացման մեջ, հավելելով, որ այս հարցերով զբաղվող համապատասխան կառույցները կանեն հնարավորը այդ համագործակցության կայացման ու զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձիք:

Այս խորագրի վերջին նյութերը