Քաղաքական

29.02.2016 13:45


Էթիկայի հանձնաժողովը խախտում չի համարել Շուշան Պետրոսյանի արտահայտությունը

Էթիկայի հանձնաժողովը խախտում չի համարել Շուշան Պետրոսյանի արտահայտությունը

Հայաստանի ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած նիստում խախտում չի համարել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը:

Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով հարությունյանը նշել է, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք չի պարունակել, այլ միայն սաստելու միտում է ունեցել: Հարությունյանը խոստովանել է, որ փոքր ժամանակ իրեն էլ են ասել՝ «Ականջներդ կկտրեմ»:

Հիշեցնենք՝ պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում էր ներկայացրել Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը:

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանըկարծիք էր հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Ոսկանյանիհարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են՝ հավելելով. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»։

Ի պատասխան՝ Շուշան Պետրոսյանը գրել էր. «Լսի՛, ա՛յ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադի՛ր լսի, չհամարձակվե՛ս այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադի՛ր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈ՛Տ, կրկնում եմ՝ աչքերդ կհանեմ !!!!»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը