Արաբական աշխարհը սատարել է Իսրայելի հետ բանակցությունները ընդհատելու Աբասի որոշումը
Արաբական երկրների արտաքին գործերի նախարարները լիբիական Սիրտե նավահանգստային քաղաքում հանդիպման ժամանակ սատարել են պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի որոշումը՝ ընդհատել ուղիղ բանակցություններն Իսրայելի հետ։
«BBC Russian» գործակալությունը հաղորդել է, որ պաղեստինցիներն իսրայելական կողմին մեղադրել են, թե նա բանակցությունները փակուղի է մտցրել՝ հրաժարվելով սառեցնել հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արևմտյան ափին։
Բացի դրանից, արաբական երկրների նախարարները հանդիպման համատեղ հայտարարության մեջ նշում են, որ ի հայտ եկած հակասությունները վերացնելու համար հարկավոր է Միացյալ Նահանագներին ևս մեկ ամիս ժամանակ տրամադրել։