Աշխարհ

26.02.2016 21:47


Ջանի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահ

Ջանի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահ

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Ցյուրիխում ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածուներից ոչ ոք չէր հաղթել. նրանցից որևէ մեկին չէր հաջողվել հավաքել ձայների 2/3-ը։

Երկրորդ փուլում ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար, շվեյցարացի Ջանի Ինֆանտինոյի օգտին է քվեարկել 115 ֆեդերացիա, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, Բահրեյնի շեյխ Սալման Բին Իբրահիմ ալ Խալիֆայի օգտին՝ 88, Հորդանանի արքայազն Ալիի օգտին՝ 4, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ֆրանսիացի Ժերոմ Շամպանի օգտին՝ 0:

ՖԻՖԱ-ի նոր նախագահը կղեկավարի ֆուտբոլային կառույցն առաջիկա 4 տարիներին:

Հիշեցնենք՝ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլաթթերը 6 տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից կոռուպցիոն սկանդալի պատճառով։

Ինֆանտինոյի թեկնածությունը պաշտպանում էին Եվրոպան, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես տարեսկզբին պաշտոնապես հայտարարել էր, որ ընտրություններում աջակցելու է Ջանի Ինֆանտինոյին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը