Հարցին՝ ինչու է սպանել, Պերմյակովը պատասխանել է՝ չի սպանել
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսանդր Կրուգլովը պատմել է Վալերի Պերմյակովի ձերբակալության իրեն հայտնի դրվագների մասին։ Ալեքսանդր Կրուգովը հայտնել է, որ Պերմյակովին ձերբակալության վայրից հասցրել են սահմանապահ ջոկատ։
Վկայի խոսքով՝ հունվարի 13-ին՝ ժամը 0։15-ին, իրեն հեռախոսով հայտնել են, որ բազայից փախած զինծառայողին ձերբակալել են Բայանդուր ուղեկալի մոտ։
«Ես զանգեցի այդ պահին զորամասի պետի ժ.պ. Մերզլիկին, որպեսզի հարցնեմ, թե իրոք դասալիք է ձերբակալվել, եւ հաստատական պատասխան ստացա։ Նա ասաց, որ դուրս է գալիս ձերբակալության վայր, եւ ես նույնպես պետք է գամ։ Հասնելով այնտեղ՝ ես տեսա, որ քաղաքացին պառկած է ինժեներա-տեխնիկակա կառույցների մոտ՝ կապկպված, դեմքով դեպի գետնին։ Քաղաքացուն զննել են, նրա գրպաններում ռուբլի եւ դրամ է հայտնաբերվել։ Կոնկրետ որքան՝ չեմ կարող ասել, բայց մեծ գումար չէր։ Գնդապետ Մերզլիկինը հարցրեց՝ դու Պերմյակո՞վն ես։ Դրական պատասխան ստացավ։ Հաջորդ հարցը հնչեց, թե ինչու է սպանել։ Դրան ի պատասխան՝ Պերմյակովն ասաց, որ չի սպանել։ Հարցին, թե որտեղ է զենքը, նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Հարցին, թե ինչով է սնվել, Պերմյակովը պատասխանեց, որ տաքսիստն իրեն շաուրմա է բերել եւ Պեպսի կամ Կոկա կոլա»,- ասել է վկան։
Նրա խոսքով՝ ձերբակալվածին տեղավորել են մեքենայի մեջ եւ կարճ ճանապարհով տարել սահմանապահ ջոկատ։

Մանրամասները՝ «news.am»–ում