Կարծիք

26.02.2016 21:24


Գասպարին խելոք պառկում էր մի տեղ, մաքսիմում գոռում «խուլիգան»

Գասպարին խելոք պառկում էր մի տեղ, մաքսիմում գոռում «խուլիգան»

Գասպարիին լուրջ քաղաքական գործիչ, ով ինչ-որ կերպ սպառնալիք էր իշխանությունների համար, համարել չի կարելի։ Մարդը տարիներ շարունակ պայքարի անշառ ձև էր գտել, խելոք պառկում էր մի տեղ, մաքսիմում գոռում էր «խուլիգան»։ Ու սրանից ելնելով՝ Գասպարիի կալանավորումն ու խոշտանգումը ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, որովհետև եթե ըստ վտանգավորության ու կատարած հանցագործության ծանրության սկսեն մարդկանց բռնել, առաջինը բռնողներին ու իրանց հրամաններ տվողներին պետք է բռնեին մոտավոր մի 150.000 մարդու։ Սրանով իշխանություններն ուղղակի ցույց տվեցին, որ նույնիսկ Գասպարիի նման անշառ մարդուն կարելի է բռնել, «աֆտարիտետ-ոստիկանների» ու «ոստիկան-աֆտարիտետների» (սրանց մեջ տարբերությունը երևի հասկանալի ա) համատեղ ջանքերով տանջել, հետո սեփական լրատվամիջոցներով մի քիչ շուխուռ անել, վերջում էլ, «հասարակական ճնշման ներքո», բարի ու ժողովրդավար գտնվել, ազատ արձակել։ Իրականում սրանից ոչ ոք ոչ մի բան չշահեց. ուղղակի մի քանի օր էլ գլորվեց էս թեմայի հաշվին, սրա մեսիջներն էլ տեղ հասան։

Արման Թաթոսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը