Աշխարհ

26.02.2016 21:00


Բզեզներն ու կակտուսները գիտնականներին սովորեցրել են օդից ջուր ստանալ (լուսանկար)

Բզեզներն ու կակտուսները գիտնականներին սովորեցրել են օդից ջուր ստանալ (լուսանկար)

Ամերիկյան գիտնականները նոր նյութ են ստեղծել, որի մակերեսի միկրոկառուցվածքները հավաքում են խոնավությունն օդից և առաջացած կաթիլներն ուղղում հատուկ ամբար:

«LifeNews»-ի փոխանցմամբ` ջրհավաք այս համակարգի հիմնական սկզբունքները Էմի Սմիթի և Ջոանա Այզենբերգի թիմի գիտնականները փոխառել են Նամիբիայի անապատներում բնակվող բզեզներից, կակտուսների փշերից և միջատակեր նեպենթիս բույսի թակարդի սայթաքուն մակերեսից:

Բոլոր այդ առանձնահատկությունները գիտնականները միավորել են մեկ նյութի մեջ՝ օգտագործելով նաև ջուր վանող մակերեսների ստեղծման «SLIPS» տեխնոլոգիան, ինչը հնարավորություն է տվել ստեղծել այնպիսի նյութ, որի մակերեսին կաթիլների կոնդենսացման արագությունը 6 անգամ ավելի բարձր է, քան բոլոր այլ հայտնի նյութերի վրա։

Գիտնականները նշում են, որ այդ նյութն օգտակար կլինի ոչ միայն շոգ երկրներում, որոնք խմելու ջրի պակաս ունեն, այլ նաև բազմաթիվ էլեկտրակայանների աշխատանքի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը