Լրահոս

09.10.2010 10:43


Հայաստան է ժամանել ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին

Հայաստան է ժամանել ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին

Հոկտեմբերի 8-ին երկօրյա  աշխատանքային այցով Հայաստան է ժամանել  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովում առանձնազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի միջև:

Խորհրդարանների ղեկավարները  նշել են, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը, կարևորել են տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը և կոնկերտ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարևանների հետ, և խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԱԺ նախագահն ասել է, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և շատ կարևոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ  խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Ալի Լարիջանիի գնահատմամբ՝ Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման և առաջընթացի համար: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, և ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան:

Այս խորագրի վերջին նյութերը