«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ համանախագահ Հովհաննես Մադոյանը, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Հայաստանի ուսանողական ֆորում» ՀԿ նախագահ Վարդգես Հովեյանը և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են Հայաստանում ՄԻԱՎ-ի համաճարակի հակազդման վերաբերյալ քաղաքացիական հասարակության մտահոգությունները։
-Այսօր Հայաստանի համար այս խնդիրն ավելի քան արդիական է, և ձեռնարկվող գործողություններն այդքան էլ բավարար չեն։ ,-ասել է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանը։
Հովհաննես Մադոյանն էլ նշել է, որ այս տարի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի թեման Հայաստանում համընդհանուր հասանելիությունն ու մարդու իրավունքներն են։
-Դա նշանակում է ապահովել մարդկանց անհրաժեշտ դեղամիջոցներով, կանխարգելման միջոցներով: Մատչելիություն և՛ գնային, և՛ վայրի, և՛ հասարակության նորմերի առումներով։ Կանխարգելման միջոցների տրամադրման ծրագիր է իրականացվելու։ Օրինակ՝ պահպանակների և թմրամիջոց օգտագործողների համար ներարկիչների մատչելիություն,-ասել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե թմրամոլներին ներարկիչների մատչելիություն ապահովելը որպես խրախուսանք չի՞ դիտվի թմրամոլության տարածման համար, նա պատասխանել է, թե թմրամիջոց օգտագործողի համար ներարկիչի բացակայությունը խոչընդոտ չէ։
-Խոսքը թմրամիջոց օգտագործելու հոգեբանություն ունեցող անձանց մասին է։ Իրենց համար ներարկիչը կանխարգելող կամ էլ խոչընդոտող հանգամանք չէ։ Ես համաձայն եմ, որ ամենալավը կլիներ ռեաբիլիտացիոն ծրագիրը, բայց Հայաստանում դա չունենք,-ասել է Հովհանննես Մադոյանը։
Նա նաև հիշեցրել է, որ վաղը՝ դեկտեմբերի 1-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի

7or.am