Աշխարհ

26.02.2016 16:25


Էրդողանի խոսնակ. «Թուրքիան թույլ չի տա, որ քրդերը Սիրիայում պետություն ստեղծեն»

Էրդողանի խոսնակ. «Թուրքիան թույլ չի տա, որ քրդերը Սիրիայում պետություն ստեղծեն»

Թուրքիայի խնդիրն է թույլ չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության միջոցով Սիրիայում քրդական պետության ստեղծումը։ Այս մասին, «Milliyet»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Էրդողանի մամուլի խոսնակը հայտնել է, որ Թուրքիան ՔԱԿ–ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ու YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) միջև առկա կապի մասին ապացույցներ ունի։

«Մեր խնդիրը Սիրիայի քրդերը չեն. մեր խնդիրը Սիրիայի քրդերի YPG-ն է։ Մեր հիմնական խնդիրն է թույլ չտալ ՔԱԿ–ի միջոցով Սիրիայում քրդական պետության ստեղծումը։ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ նման բան լինի»,-ասել է Իբրահիմ Քալընը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը