Քաղաքական

26.02.2016 14:54


ՀՅԴ–ն կողջունի ակտիվ քաղաքականություն մտնելու Ռ. Քոչարյանի որոշումը

ՀՅԴ–ն կողջունի ակտիվ քաղաքականություն մտնելու Ռ. Քոչարյանի որոշումը

-Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որն այդ անձի հետ համագործակցության երկար պատմություն ունի:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այսպես է արձագանքել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին՝ ինչպես է վերաբերվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը նաև այն բանի համար է, որ օտարեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը:

Մենք այսօր էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ, և եթե նա որոշի ակտիվ քաղաքականության մեջ լինել, կողջունենք,- նշել է Ռուստամյանը:

Հարցին՝ եթե վերադառնա, արդյոք կթողնե՞ն ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, Ռուստամյանն ասել է, որ իրենք գործընկեր են համարում բոլոր նրանց, որոնց հետ հնարավոր է իրենց ծրագրերն առաջ տանել, և երրորդ անձն այդ պարագայում իրենց չի խանգարի:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը