Քաղաքական

26.02.2016 14:25


Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխվեց (տեսանյութ)

Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխվեց (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ դատական նիստում որոշում է կայացրել բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին փետրվարի 19-ին կայացրած որոշումը:

Դատարանի որոշմամբ՝ վերացվել է Վարդգես Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը. նա ազատ կարձակվի:

Հիշեցնենք՝ Գասպարին կալանավորվել է փետրվարի 19-ին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշմամբ:

Նախօրեին ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք էր սկսել Ազգային ժողովում՝ ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի, որն առողջական խնդիրներ ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը