Լրահոս

09.10.2010 10:08


Այսօր Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների անունները կներկայացվեն ՌԴ նախագահին

Ռուսաստանի իշխող կուսակցությունը կողմնորոշվել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների ցուցակի առումով։ Այն այսօր կներկայացվի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Այս մասին ասել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը։ Քննարկումները սկսվել էին նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունից անմիջապես հետո։ Որոշ աղբյուրների համաձայն՝ այդ ցուցակում ընդգրկված են փոխվարչապետներ Սերգեյ Սոբյանինը և Ալեքսանդր Ժուկովը, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բեգլովը, նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը և այժմ քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինը։

 

Այս խորագրի վերջին նյութերը