Լրահոս

26.02.2016 12:50


Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 23-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը նշել է, որ այցի ժամանակ ռազմագերուն նորություններ են փոխանցվել իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել ընտանիքի անդամներին:

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն այցելում է բանտարկյալներին, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,-նշել է Էթերի Մուսայելյանը։

Մանրամասները՝ «Արցախպրես»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը