Ցյուրիխում կկայանան ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունները (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 26-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կկայանան ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները։ Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիաների միության նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու՝ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար, շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, Բահրեյնի շեյխ Սալման Բին Իբրահիմ ալ Խալիֆան, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի Բին ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ և ֆրանսիացի Ժերոմ Շամպանը։
Ինֆանտինոյի թեկնածությունը պաշտպանում են Եվրոպան, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես տարեսկզբին պաշտոնապես հայտարարեց, որ ընտրություններում աջակցելու է Ջանի Ինֆանտինոյին։
Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, որի մեջ է մտնում 54 երկիր, որոշել է պաշտպանել Բահրեյնի շեյխ Սալման Բին Իբրահիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը: Շեյխ Սալմանի օգտին է քվեարկելու նաև Ասիան (46 երկիր)։
Բուքմեյքերական ընկերություններն առաջատար են համարում հենց շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ Խալիֆային: Շեյխի հաղթանակի գործակիցը կազմում է 1.60, իսկ ահա նրա հիմնական մրցակցի` Ջանի Ինֆանտինոյի հաղթանակի վրա խաղադրույքներ են ընդունվում 2.80 գործակցով:
Քվեարկությանը կմասնակցեն 209 երկրների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկության առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 2/3-ը: Երկրորդ եւ դրան հաջորդող փուլերում հաղթելու համար բավական է ստանալ ձայների 50 %-ից ավելին։
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնել են Ցյուրիխ, որտեղ կմասնակցեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսներին։
Նշենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով ֆուտբոլային գործունեությունից 6 տարով հեռացված, ՖԻՖԱ–ի նախկին նախագահ Յոզեֆ Բլաթթերը հայտարարել է, որ ՖԻՖԱ–ն գտնվում է ԱՄՆ պետական կառույցների, մասնավորապես Արդարադատության նախարարության ազդեցության տակ, որոնք հետաքննում են կոռուպցիոն սկանդալը համաշխարհային ֆուտբոլում։

7or.am