Աշխարհ

26.02.2016 11:00


ԱՄՆ նախագահի թեկնածուն կոչ է արել զինել Ուկրաինային (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի թեկնածուն կոչ է արել զինել Ուկրաինային (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի թեկնածու, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը հեռուստաբանավեճերի ժամանակ կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինային։ Նրա կածիքով պետք է շարունակել զինել ուկրաինացիներին։

«Նրանց անտեսում են. մենք պետք է օգնենք նրանց»,– Քեյսիքի խոսքն է մեջբերում РИА «Новости»–ն։

Միաժամանակ, Քեյսիքը քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։

«ԱՄՆ ներկայիս վարչակազմը չունի ուժեղ արտաքին քաղաքականություն»,–նշել է նախագահի թեկնածուն։ Քեյսիքը վստահություն է հայտնել, որ երկրի հաջորդ առաջնորդն իբրև ժառանգություն «լիակատար անկարգություն» է ստանալու։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ը միլիոնավոր դոլարներ է առանձնացրել Կիևին ոչ մահացու զենք մատակարարելու համար։ Նախագահի վարչակազմը, սակայն, դեմ է Ուկրաինային հարձակողական զենք տրամադրելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը