Ի՞նչն է միավորում Սերժ Սարգսյանին ու Հրանտ Մարգարյանին
Երբ գրում էինք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պետք է վերանվանել Փայ հակահեղափոխական դաշնակցության, ոմանք (հատկապես դաշնակցական շրջանակները) դա տենդենցիոզ գնահատական էին համարում և ծանր տանում (ի դեպ, ՀՅԴ–ին որպես Փայ հակահեղափոխական դաշնակցություն մենք ներկայացրել էինք դեռևս 2009–ին՝«Գյուլաշապատում. 2109 թվական»անտիուտոպիայում)։
Երկու օր առաջ, սակայն, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է, ըստ էության, ընդունել, որ ՀոՅիԴա-ն այլևս ՓոՀիՀիԴաաաաաա է: Նա հայտարարել է, որ հեղափոխությունների ժամանակներն անցել են։ Մարգարյանն այդպիսով, կամա թե ակամա, ընդունել է, որ «հեղափոխություն» բառն իր անվան մեջ ունեցող ՀՅԴ–ն ժամանակավրեպ կուսակցություն է։ Դե ինչ, դո՛ւ ասացիր։
Քաղաքական համագործակցության համաձայնագրի կնքմանը նախորդող իրադարձությունները
Հայ–թուրքական արձանագրություններով պայմանավորված՝ ՀՅԴ–ն 2009–ին դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ հակասական ընկալում ունեցող «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կարգախոսի ներքո (2008-ի մարտի 1-ի զոհերի արյան հետքերն այդ ժամանակ դեռ թարմ էին, ու փողոցում ակցիա անելու ընթացքում Սարգսյանին նախագահ կոչելը, մեղմ ասած, ոչ միանշանակ էր ընդունվում հանրության լայն շերտերի մոտ)։
ՀՅԴ–ն այդ օրերին հա՛մ պայքարում էր «Ֆուտբոլային» դիվանագիտության դեմ, հա՛մ Սերժ Սարգսյանին կոչ անում չզիջել՝ փորձելով շատ կոշտ ձևով հանդես չգալ նրա դեմ, համ էլ պահանջում էր ... Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, որպեսզի փորձի ընդդիմադիր ընկալվել։
Դա ցույց էր տալիս, որ ՀՅԴ–ի՝ իշխանություններից տարանջատվելու գործընթացը ներքին որոշակի դիմադրության էր հանդիպում։
Ժամանակի ընթացքում ՀՅԴ–ում միասնական կարծիք ձևավորվեց Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության դեմ պայքարելու հարցում։ Դա տևեց մինչև 2012թ. ԱԺ ընտրությունների ավարտը։
ՀՅԴ–ն, չնայած իր անկեղծ ընդդիմադիր կեցվածքին, մի կերպ կարողացավ հաղթահարել խորհրդարանական հինգ տոկոսանոց արգելքը, քանզի հանրային սպասումներն այլ քաղաքական ուժից էին։ ԱԺ ընտրություններից որոշ ժամանակ անց ՀՅԴ–ն չկարողացավ հաղթահարել Երևանի ավագանու կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ արգելքը։
Նման արդյունքներից հետո ՀՅԴ փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշեց վերադառնալ Սերժ Սարգսյանի տիրույթ, սակայն որպեսզի այդ ամենին տրվեր «գաղափարական» տեսք, առաջ քաշվեց յոթ կետից բաղկացած պլատֆորմ։ ՀՅԴ–ն հայտարարեց, որ քաղաքական դաշտում կհամագործակցի այն սուբյեկտի հետ, ով կընդունի այդ կետերը։ Դա 2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմին էր։
Ու թեև ԱԺ ոչիշխանական ուժերի մի մասն ու նախագահի պոտենցիալ թեկնածուներից ոմանք հայտարարեցին, որ իրենք ընդունելի են համարում ՀՅԴ–ի առաջ քաշած պլատֆորմը, ՀՅԴ–ն չմիացավ նրանց։ Չմիացավ, որովհետև, ինչպես կյանքը ցույց տվեց, Հրանտ Մարգարյանի խնդիրն այդ պլատֆորմի քողի տակ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելն էր։ Հենց այդ օրերին էր, որ ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես եկող ՀՅԴ ներկայացուցիչներն անսպասելի ու ընդդիմադիր ընտրազանգվածի համար անընդունելի այց կատարեցին Բաղրամյան 26։
Ս. Սարգսյանին այդ այցը պետք էր նախագահական ընտրություններից առաջ ոչիշխանական ճամբարում պառակտում մտցնելու, այլ ոչ թե ՀՅԴ–ին իշխանության մեջ փայ տալու և, առավել ևս, ՀՅԴ յոթ կետերը կատարելու համար։ Մինչդեռ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը նախագահական նստավայր էին գնացել իշխանության մաս կազմելու նպատակով, և նրանց ընդամենը հայ–թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ կանչելու ձևական ակտն էր անհրաժեշտ, որպեսզի կարողանային համ սկզբունքային երևալ ու դեմքները փրկել, համ էլ իշխանական լծակներ ստանալ ու լուծել կուսակցության առաջ ծառացած ֆինանսական խնդիրները՝ ապագա խորհրդարանում տեղ գրավելու նպատակով (այն, որ հայ–թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ կանչելու պահանջը ՀՅԴ–ի համար ձևական էր, ապացուցվեց օրերս. ՀՅԴ–ն համագործակցեց Սարգսյանի հետ չարաբաստիկ ստորագրությունների առկայությամբ՝ դառնալով «ֆուտբոլային» դիվանագիտության համահեղինակ և իր ստորագրությունը դնելով Նալբանդյանի ստորագրության կողքին)։
Սարգսյանը 2013–ին մերժեց ՀՅԴ-ի առաջարկը, քանզի չէր ուզում իշխանությունից փայ տալ որևէ մեկին։
Սարգսյանն իմաստ չէր տեսնում 2013–ի «ֆեյք» ընտրություններից առաջ կամ հետո ՀՅԴ–ին կոալիցիա մտցնելու մեջ, քանզի իր հիմնական մրցակիցների՝ ընտրարշավ չմտնելու որոշումից հետո ինքնավստահ էր զգում։
Բայց կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանն այնքան անընդունելի է հանրության լայն շրջանակների համար, որ անգամ «ֆեյք» մրցակիցներով «ֆեյք» ընտրություններում է պարտվում։
ՀՀԿ ղեկավարը պատրաստվում էր ձևական առումով համեմատաբար մաքուր ընտրություններով 80–90տոկոս «խփել» 2013–ին և ինքնահռչակվել որպես «ազգի առաջնորդ», սակայն չստացվեց։ Նա պարտվեց նույնիսկ «էպոսագետին» և միայն հայտնի տեխնոլոգիաներով կարողացավ «հաղթել»։ Բացի այդ՝ հետընտրական գործընթացի ժամանակ նրա նյարդերն ահագին քայքայեց նախնական պայմանավորվածությունից դուրս եկած Րաֆֆի Հովհաննիսյանը։
Եթե Սարգսյանը կարողանար մեծ տոկոս «խփել» նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ, ապա հետագայում իշխանության մեջ մնալու նպատակով սահմանադրական փոփոխություններ կաներ՝ ընդամենը նախագահի ժամկետային սահմանափակումը վերացնելով այնպես, ինչպես, օրինակ, Ալիևն էր արել Ադրբեջանում։ Այսինքն՝ պետական կառավարման մոդելի փոփոխության մասին չէր մտածի։ Բայց երբ տեսավ, որ անգամ իր «ֆեյքերին» է պարտվում, և որ ոչիշխանական ուժերին խաղից դուրս թողնելու ծրագիրը չի ստացվում, որոշեց փոխել մոտեցումը։
Դա էր պատճառը, որ 2012–ին սահմանադրական փոփոխությունները մերժող և խորհրդարանական կառավարման համակարգը չընդունող Սերժ Սարգսյանը մեկ տարի անց դարձավ սահմանադրական փոփոխությունների ջատագով և խորհրդարանական մոդելի կողմնակից։
Մինչ Սարգսյանը փորձում էր հրապարակային դարձնել իր «սահմանադրական» ծրագրերը, ոչիշխանական «քառյակը», որի մեջ էր նաև Սարգսյանից մերժված ՀՅԴ–ն, 2014-ի ապրիլին շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու սպառնալիքի միջոցով հասավ ՀՀԿ ղեկավարի համար կարևորագույն գործիք հանդիսացող վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին։ Դա լուրջ հարված էր Սարգսյանին, ու վիճակը շտկելու համար նա դիմեց փորձված մեթոդին: Սարգսյանը սկսեց կուլիսային գործընթաց՝ «քառյակը» պառակտելու և իր վերարտադրության ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։
Առաջինը հենց ՀՅԴ–ն «երկխոսացվեց»։ «Գաղափարական» հիմնավորում դարձավ սահմանադրական փոփոխությունների հարցը։
Մարգարյան–Սարգսյան կուլիսային հարաբերությունները, սակայն, մինչև սահմանադրական հանրաքվեն չպաշտոնականացվեցին, քանզի Սարգսյանը չէր ուզում, և բացի այդ՝ դեռևս կար ՀՅԴ վերնախավի համար ձևական խոչընդոտ հանդիսացող ստորագրությունը հայ–թուրքական արձանագրություններում, ինչը վերջինս փորձում էր վերացնել։
Նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, սակայն, ՀՅԴ–ի համար այդ ձևական խոչընդոտն էլ խնդիր չէր կոալիցիա մտնելու համար, քանզի անապատացված քաղաքական դաշտում արդեն սկզբունքայնություն խաղալու անհրաժեշտություն չկար։ Հատկապես որ քաղաքական դաշտի մեծ մասն էր հաճախորդացել ու ֆոտոսեսիայի ենթարկվել։
Բնականաբար, ՀՅԴ–ի յոթ կետերն արդեն նույն այդ կուսակցության կողմից ուղարկվեցին աղբաման, և դաշնակցականները պատրաստվեցին պաշտոն ստանալու «հանդիսավոր» արարողությանը։
Սերժ Սարգսյանն, իհարկե, կարող էր «քցել» իր հին ընկերներին ու «սահմանադրական» հեղաշրջումն անցկացնելուց հետո վարկաբեկված ՀՅԴ–ին ուղարկել գրողի ծոցը, ինչպես որ հաճախ արել է, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ, և ահա թե ինչու։
Մարգարյանն ու Սարգսյանը բացահայտեցին իրենց մտահոգությունները
Համագործակցության մասին համաձայնագիր կնքելով՝ Հրանտ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը բացահայտեցին իրենց ներքին վախերն ու մտահոգությունները։
ԱԺ–ում հսկիչ փաթեթ ունեցող և գրպանային պատգամավորներ տնօրինող ՀՀԿ ղեկավարին բացարձակապես պետք չէր պաշտոններով կիսվել հինգ հոգանոց խմբակցություն ունեցող ՀՅԴ–ի հետ, սակայն նա գնաց այդ քայլին։ Գնաց, քանզի ՀՅԴ–ն իրեն պետք է ոչ թե այսօր, այլ վաղը։ Ու որպեսզի նա կարողանա վաղն օգտագործել ՀՅԴ–ին, այդ ուժին նա լծակներով է օժտում այսօր։
Փոխարենը՝ ՀՅԴ–ին հենց այսօր էր պետք Սերժ Սարգսյանը, քանզի միայն նա կարող էր պաշտոն տալ։
Հրանտ Մարգարյանը շատ լավ հասկանում էր, որ առանց վարչական լծակների ու այդ լծակներից ստացվող «ձախ» եկամտի՝ ՀՅԴ–ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների հինգ տոկոսը հաղթահարելու հնարավորությունից կզրկվի։ Ասել է թե՝ ՀՅԴ–ին ընտրակեղծիքի ռեսուրս էր պետք, և ՀՅԴ–ն այն ստացավ Սերժ Սարգսյանից։
Իսկ թե ինչու Սարգսյանն այդքան մեծահոգի գտնվեց, դժվար չէ հասկանալ։
Բանն այն է, որ նախագահական համակարգը վերացնելուց և սեփական վերարտադրության հարցը խորհրդարանական համակարգի միջոցով լուծելու առաջին փուլը հաղթահարելուց հետո Սարգսյանի մոտ ամեն ինչ «OK» չէ։
Նա շատ լավ հասկանում է, որ հանրության լայն շրջանակներից զատ՝ ինքը չի ընդունվում նաև պետական ապարատի ու ՀՀԿ–ի մի հսկայական ազդեցիկ հատվածի կողմից, քանզի վերջին տարիներին վարվող ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում երկրում բիզնես միջավայրը վատացել է, տնտեսությունը հետընթաց է ապրել, ավելացել է աղքատությունը, և որպես հետևանք՝ տուժել են բիզնեսի բոլոր շերտերը, այդ թվում՝ ՀՀԿ–ի հետ կապեր ունեցողները։ Արտագաղթի աճի ու սպառման ծավալների կրճատումը չէր կարող չհարվածել բուրժուազիային։
2008–ից հետո տուժել են բոլորը։ Տուժել է Հայաստանը՝ որպես պետություն, բայց դրան զուգահեռ՝ շահել են Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։ Սա, բնականաբար, չի կարող ընդունելի լինել ինչպես հանրության, այնպես էլ իշխանական բուրգի մաս կազմող տարատեսակ սուբյեկտների համար։
Ս. Սարգսյանն այս ամենի մասին գիտի և մտահոգված է։ Նա հասկանում է, որ նոր Սահմանադրության պայմաններում, երբ ինքը չի ունենա նախագահական լայն լիազորություններ, կախված է լինելու ՀՀԿ–ից ճիշտ այնպես, ինչպես է ՀՀԿ–ն է այսօր կախված իրենից։ Իսկ դա նշանակում է, որ բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն է որպես կորպորատիվ միավոր «X» պահին մաքրելու իր հաշիվները Սերժ Սարգսյանի հետ: Այդ հարցում, ի դեպ, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության և իշխանական բուրգի տարբեր հատվածների շահերը կնույնանան:
Սարգսյանը վախենում է հանրությունից և իր «թիմակիցներից»։ Բայց եթե հանրության հարցերը նա համոզված է, որ կարող է լուծել ընտրակեղծիքներով, ապա «թիմակիցների» հարցը բարդ է։ Պատահական չէ, որ իր վերջին ելույթում Սարգսյանը կառավարման նոր համակարգը գնահատեց բարդ։ Դա նախ և առաջ բարդ է ի՛ր համար, քանզի նոր Սահմանադրությամբ ստեղծվել է անորոշ ու անկայուն համակարգ։
Ահա այդ անորոշությունն ու անկայունությունը հետագայում իր համար որոշակիացնելու և կայունացնելու համար Սարգսյանը ՀՅԴ–ին այսօր տեղ է տալիս ու զուգահեռաբար «փչացնում» այդ ուժին, որպեսզի վերջինս համ կարողանա ձայն հավաքել ընտրությունների ժամանակ, համ էլ այնքան գեղամյանացած լինի, որ այլ տարբերակ չունենա, քան իր հետ համագործակցելը։
«Դե, իսկ եթե Հրանտ Մարգարյանը խաղեր տա ու որոշի 2018-ին «քցել», ապա գործի կդրվեն կոմպրոմատները, և բերդից բաց կթողնվի Հրանտին ահագին ասելիք ունեցող, ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը»,- մտածում է Սերժ Սարգսյանը՝ թերևս ինքն էլ մինչև վերջ չըմբռնելով այն հանգամանքը, որ նախագահական իր լիազորությունների ավարտից հետո ոչ մի կոմպրոմատ ու ոչ մի այլ բան չի աշխատելու, քանզի ինքը դառնալու է ընդամենը ՀՀԿ-ական՝ անկախ կուսակցությունում զբաղեցրած իր պաշտոնից:
Սարգսյանը գուցեև հասկանում է այս ամենն ամբողջությամբ, բայց դե, ուրիշ ճար չունի և ստիպված պետք է ՀՅԴ-ին որպես «զապաս պագրիշկա» պահի: Ու թեև ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն այժմ իրար հավատարմության երդումներ են տալիս ու հայտարարում, որ, ժողովրդական լեզվով ասած, մի բարձի են ծերանալու, այդուհանդերձ, ամեն ինչ կախված կլինի իրավիճակից: Ասել է թե՝ համագործակցությունը փոխադարձ կասկածամտության ու «քցոցիի» վրա է հիմնված: Երկուսի համար էլ ամեն ինչ անորոշ է:
Մեկ բան հստակ է և ապացուցված փորձով՝ դեռ ոչ մեկը չի շահել Սերժ Սարգսյանի «գործընկերը» դառնալուց: Ու ոչ մեկը չի «խերվել» նաև ՀՅԴ-ից: Այնպես որ, արժեհամակարգային առումով այս սուբյեկտներն, իրոք, իրար նման են:
. . .
Եվ այսպես, Մարգարյանի ու Սարգսյանի գործողությունների հիմքում վախն է ու մտահոգությունը։ Համաձայնագիր ստորագրելով՝ կողմերը ցույց տվեցին, որ գոնե այս պահին ու առնվազն մարտավարական առումով սիամական երկվորյակներ են դառնում և ունեն միմյանց կարիքը։
Մարգարյանը վախենում էր, որ չի անցնի հաջորդ խորհրդարան ու դրա համար էլ թուքումուր ուտելու գնով գնաց կոալիցիա, որպեսզի կարողանա ընտրակեղծիքների ռեսուրս ստանալ ու լուծել ՀՅԴ–ին հուզող՝ ապագա ԱԺ–ում տեղ ունենալու հարցը։
Սարգսյանը վախենում է, որ 2017–ից ու հատկապես 2018–ից հետո ինքը չի կարողանա վերարտադրության ծրագիրը կյանքի կոչել և «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել՝ ապահովելով «ա լյա» թուրքմենբաշի ցմահ իշխանություն։ Ահա այդ վախը հաղթահարելու համար նա, որպես լրացուցիչ ուժ, հենց այսօր է ուզում իր կողմը քաշել ՀՅԴ–ին, որպեսզի հետագայում թույլ չտա հանրային դժգոհությանը միացած ՀՀԿ–ի մի մեծ թևի հնարավոր ներքին հեղաշրջումը։ Ասել է թե՝ ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանին պետք է ոչ թե պետական ու հանրային խնդիրներ լուծելու, այլ անձնական շահն առաջ տանելու և «թիմակիցներից» պաշտպանվելու համար։ Նաև՝ հերթական պետական հեղաշրջումը կազմակերպելու համար:
Համագործակցության համաձայնագիրն, ըստ այդմ, երկու մասնավոր անձանց առևտրային պայմանագիր է՝ մասնավոր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Ուրիշ ոչինչ։
Թե ինչքանով կստացվեն այդ առևտրային համաձայնության մեջ չգրված, բայց իրականում հենց այդ ծրագրին ծառայող կետերը, կախված է հանրությունից ու քաղաքական իրավիճակից։
Եթե քաղաքական նոր ուժ ձևավորվի, և ապահովվի հասարակական–քաղաքական լայն համախմբում, ապա հնարավոր կլինի վիժեցնել մենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգ ձևավորելու սերժսարգսյանական ծրագրերը և Հայաստանը դուրս բերել դեպի զարգացման ուղի։
Նորի հանրային մեծ պահանջ կա, իսկ եթե պահանջը կա, ապա առաջարկը կծնվի։
Նոր ծրագրերը, նոր թիմը, նոր դեմքերն ու նոր հարաբերություններն օդի ու ջրի պես են անհրաժեշտ բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանին ու Ղարաբաղին։
Ի՞նչն է միավորում Սերժ Սարգսյանին ու Հրանտ Մարգարյանին
Երբ գրում էինք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պետք է վերանվանել Փայ հակահեղափոխական դաշնակցության, ոմանք (հատկապես դաշնակցական շրջանակները) դա տենդենցիոզ գնահատական էին համարում և ծանր տանում (ի դեպ, ՀՅԴ–ին որպես Փայ հակահեղափոխական դաշնակցություն մենք ներկայացրել էինք դեռևս 2009–ին՝ «Գյուլաշապատում. 2109 թվական» անտիուտոպիայում)։
Երկու օր առաջ, սակայն, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է, ըստ էության, ընդունել, որ ՀոՅիԴա-ն այլևս ՓոՀիՀիԴաաաաաա է: Նա հայտարարել է, որ հեղափոխությունների ժամանակներն անցել են։ Մարգարյանն այդպիսով, կամա թե ակամա, ընդունել է, որ «հեղափոխություն» բառն իր անվան մեջ ունեցող ՀՅԴ–ն ժամանակավրեպ կուսակցություն է։ Դե ինչ, դո՛ւ ասացիր։
Քաղաքական համագործակցության համաձայնագրի կնքմանը նախորդող իրադարձությունները
Հայ–թուրքական արձանագրություններով պայմանավորված՝ ՀՅԴ–ն 2009–ին դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ հակասական ընկալում ունեցող «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կարգախոսի ներքո (2008-ի մարտի 1-ի զոհերի արյան հետքերն այդ ժամանակ դեռ թարմ էին, ու փողոցում ակցիա անելու ընթացքում Սարգսյանին նախագահ կոչելը, մեղմ ասած, ոչ միանշանակ էր ընդունվում հանրության լայն շերտերի մոտ)։
ՀՅԴ–ն այդ օրերին հա՛մ պայքարում էր «Ֆուտբոլային» դիվանագիտության դեմ, հա՛մ Սերժ Սարգսյանին կոչ անում չզիջել՝ փորձելով շատ կոշտ ձևով հանդես չգալ նրա դեմ, համ էլ պահանջում էր ... Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, որպեսզի փորձի ընդդիմադիր ընկալվել։
Դա ցույց էր տալիս, որ ՀՅԴ–ի՝ իշխանություններից տարանջատվելու գործընթացը ներքին որոշակի դիմադրության էր հանդիպում։
Ժամանակի ընթացքում ՀՅԴ–ում միասնական կարծիք ձևավորվեց Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության դեմ պայքարելու հարցում։ Դա տևեց մինչև 2012թ. ԱԺ ընտրությունների ավարտը։
ՀՅԴ–ն, չնայած իր անկեղծ ընդդիմադիր կեցվածքին, մի կերպ կարողացավ հաղթահարել խորհրդարանական հինգ տոկոսանոց արգելքը, քանզի հանրային սպասումներն այլ քաղաքական ուժից էին։ ԱԺ ընտրություններից որոշ ժամանակ անց ՀՅԴ–ն չկարողացավ հաղթահարել Երևանի ավագանու կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ արգելքը։
Նման արդյունքներից հետո ՀՅԴ փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշեց վերադառնալ Սերժ Սարգսյանի տիրույթ, սակայն որպեսզի այդ ամենին տրվեր «գաղափարական» տեսք, առաջ քաշվեց յոթ կետից բաղկացած պլատֆորմ։ ՀՅԴ–ն հայտարարեց, որ քաղաքական դաշտում կհամագործակցի այն սուբյեկտի հետ, ով կընդունի այդ կետերը։ Դա 2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմին էր։
Ու թեև ԱԺ ոչիշխանական ուժերի մի մասն ու նախագահի պոտենցիալ թեկնածուներից ոմանք հայտարարեցին, որ իրենք ընդունելի են համարում ՀՅԴ–ի առաջ քաշած պլատֆորմը, ՀՅԴ–ն չմիացավ նրանց։ Չմիացավ, որովհետև, ինչպես կյանքը ցույց տվեց, Հրանտ Մարգարյանի խնդիրն այդ պլատֆորմի քողի տակ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելն էր։ Հենց այդ օրերին էր, որ ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես եկող ՀՅԴ ներկայացուցիչներն անսպասելի ու ընդդիմադիր ընտրազանգվածի համար անընդունելի այց կատարեցին Բաղրամյան 26։
Ս. Սարգսյանին այդ այցը պետք էր նախագահական ընտրություններից առաջ ոչիշխանական ճամբարում պառակտում մտցնելու, այլ ոչ թե ՀՅԴ–ին իշխանության մեջ փայ տալու և, առավել ևս, ՀՅԴ յոթ կետերը կատարելու համար։ Մինչդեռ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը նախագահական նստավայր էին գնացել իշխանության մաս կազմելու նպատակով, և նրանց ընդամենը հայ–թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ կանչելու ձևական ակտն էր անհրաժեշտ, որպեսզի կարողանային համ սկզբունքային երևալ ու դեմքները փրկել, համ էլ իշխանական լծակներ ստանալ ու լուծել կուսակցության առաջ ծառացած ֆինանսական խնդիրները՝ ապագա խորհրդարանում տեղ գրավելու նպատակով (այն, որ հայ–թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ կանչելու պահանջը ՀՅԴ–ի համար ձևական էր, ապացուցվեց օրերս. ՀՅԴ–ն համագործակցեց Սարգսյանի հետ չարաբաստիկ ստորագրությունների առկայությամբ՝ դառնալով «ֆուտբոլային» դիվանագիտության համահեղինակ և իր ստորագրությունը դնելով Նալբանդյանի ստորագրության կողքին)։
Սարգսյանը 2013–ին մերժեց ՀՅԴ-ի առաջարկը, քանզի չէր ուզում իշխանությունից փայ տալ որևէ մեկին։
Սարգսյանն իմաստ չէր տեսնում 2013–ի «ֆեյք» ընտրություններից առաջ կամ հետո ՀՅԴ–ին կոալիցիա մտցնելու մեջ, քանզի իր հիմնական մրցակիցների՝ ընտրարշավ չմտնելու որոշումից հետո ինքնավստահ էր զգում։
Բայց կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանն այնքան անընդունելի է հանրության լայն շրջանակների համար, որ անգամ «ֆեյք» մրցակիցներով «ֆեյք» ընտրություններում է պարտվում։
ՀՀԿ ղեկավարը պատրաստվում էր ձևական առումով համեմատաբար մաքուր ընտրություններով 80–90 տոկոս «խփել» 2013–ին և ինքնահռչակվել որպես «ազգի առաջնորդ», սակայն չստացվեց։ Նա պարտվեց նույնիսկ «էպոսագետին» և միայն հայտնի տեխնոլոգիաներով կարողացավ «հաղթել»։ Բացի այդ՝ հետընտրական գործընթացի ժամանակ նրա նյարդերն ահագին քայքայեց նախնական պայմանավորվածությունից դուրս եկած Րաֆֆի Հովհաննիսյանը։

7or.am