Մ.թ.ա. 782թ. Արգիշտի թագավորը հիմնադրեց Էրեբունի ամրոցը։ Քաղաքի տարածքում գտնվող այդ ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր մի արձանագրություն վկայում է. «Ես՝ Արգիշտիս, Մենուայի որդին, այս հոյակապ ամրոցը կառուցեցի և անվանեցի Էրեբունի ի փառս Բիայնիլիի և ի սարսափ թշնամիների»:
Քաղաքի ծննդյան մասին վկայող այս սեպագիր արձանագրությունն այժմ պահպանվում է «Էրեբունի» թանգարանում:
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 822-Ն որոշմամբ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր:
Երևանի քաղաքապետարանը Էրեբունի-Երևանի ծննդյան օրվա կապակցությամբ բազմաթիվ տոնակատարություններ և շքեղ հրավառություն է կազմակերպել։
Հոկտեմբերի 10–ին կնշենք Երևանի 2792–ամյակը

7or.am