Կրթության և գիտության նախարարի փոփոխությունը հակասական զգացողություններ է առաջացնում: Մի կողմից լավ է, որ Արմեն Աշոտյանը վերջապես «աշոտյան» եղավ նախարարությունից, ինչպես որ «աշոտյան» եղավ Բաղրամյան փողոցի հայտնի դեպքերի ժամանակ (տարին, իրոք, լավ չի սկսվում ՀՀԿ-ի ստատուսչի նախարարի համար): Ու թեև սա սպառնում է, որ մնալու է պետական կառավարման համակարգում ու քաղաքական մտքեր է հայտնելու, այդուհանդերձ, «աշոտյանացման» գործընթացը սկսվել է և ոչ միայն Արմեն Աշոտյանի համար:
Սա ՀՅԴ-ՀՀԿ «ամուսնության» լավ կողմն է:
Բայց մյուս կողմից էլ վատ է, որ կրթության ու գիտության ոլորտը դարձել է Սերժ Սարգսյանի և Հրանտ Մարգարյանի միջև առևտրի առարկա: Առևտուր, որի արդյունքում նախարարությունը վերածվել է մի քանի անգամ տարած ու հետ բերածԼևոն Մկրտչյանի «դուքյանի»:
Ի դեպ, ՀՅԴ-ի նշանակումները ցույց են տալիս, թե կադրային առոմով որքան աղքատիկ է այս կառույցը: Մինչդեռ մի միֆ էր շրջանառվում, թե, իբր, ՀՅԴ-ն կադրային հարցերում հարուստ է: Իրականությունն այն է, որ ՀՅԴ-ի առանձին կադրերն են հարուստ պաշտոնների հաշվին, այլ ոչ թե կուսակցությունն է հարուստ բանիմաց կադրերով:
Այս ամենի համապատկերին ծիծաղելի է դառնում Արմեն Աշոտյանի և Աղվան Վարդանյանի կողմից ստորագրված համագործակցության հուշագրում առկա հետևյալ ձևակերպումը. «Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում»:
ՀՅԴ-ի առաջարկած կադրերին լավագույն դեպքում կարելի է նախկին երիտասարդներ համարել: Այնպես որ, ամեն ինչ այս մասով պարզ է:
Դե, իսկ Սերժ Սարգսյանի կադրային բանկում առկա երիտասարդների խտացված մարմնավորումը էկոնոմիկայի «վաղամեռիկ» նախարար Ներսես Երիցյանն է՝ իր ապահոված խայտառակ արդյունքներով:
Դեռ մի կողմ թողնենք, որ կադրային քաղաքականության մեջ տարիքային բաղադրիչն ավելի շատ վերաբերում է ձևին, քան բովանդակությանը: Սակայն ձևական առումով էլ սրանք չեն կարողանում իրենց իսկ հայտարարած սկզբունքները պահել: Չեն կարողանում, քանզի տեղի է ունեցել փոխշահավետ առևտուր Սերժ Սարգսյանի և Հրանտ Մարգարյանի միջև, ու պետական շահ այստեղ գոյություն չունի: Իսկ թղթում առկա ձևակերպումները լոլոներ են՝ դեմագոգիա:
Աշոտյանն «աշոտյան» եղավ կամ լավ մոռացված հինը
Կրթության և գիտության նախարարի փոփոխությունը հակասական զգացողություններ է առաջացնում: Մի կողմից լավ է, որ Արմեն Աշոտյանը վերջապես «աշոտյան» եղավ նախարարությունից, ինչպես որ «աշոտյան» եղավ Բաղրամյան փողոցի հայտնի դեպքերի ժամանակ (տարին, իրոք, լավ չի սկսվում ՀՀԿ-ի ստատուսչի նախարարի համար): Ու թեև սա սպառնում է, որ մնալու է պետական կառավարման համակարգում ու քաղաքական մտքեր է հայտնելու, այդուհանդերձ, «աշոտյանացման» գործընթացը սկսվել է և ոչ միայն Արմեն Աշոտյանի համար:
Սա ՀՅԴ-ՀՀԿ «ամուսնության» լավ կողմն է:
Բայց մյուս կողմից էլ վատ է, որ կրթության ու գիտության ոլորտը դարձել է Սերժ Սարգսյանի և Հրանտ Մարգարյանի միջև առևտրի առարկա: Առևտուր, որի արդյունքում նախարարությունը վերածվել է մի քանի անգամ տարած ու հետ բերած Լևոն Մկրտչյանի «դուքյանի»:
Ի դեպ, ՀՅԴ-ի նշանակումները ցույց են տալիս, թե կադրային առոմով որքան աղքատիկ է այս կառույցը: Մինչդեռ մի միֆ էր շրջանառվում, թե, իբր, ՀՅԴ-ն կադրային հարցերում հարուստ է: Իրականությունն այն է, որ ՀՅԴ-ի առանձին կադրերն են հարուստ պաշտոնների հաշվին, այլ ոչ թե կուսակցությունն է հարուստ բանիմաց կադրերով:
Այս ամենի համապատկերին ծիծաղելի է դառնում Արմեն Աշոտյանի և Աղվան Վարդանյանի կողմից ստորագրված համագործակցության հուշագրում առկա հետևյալ ձևակերպումը. «Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում»:
ՀՅԴ-ի առաջարկած կադրերին լավագույն դեպքում կարելի է նախկին երիտասարդներ համարել: Այնպես որ, ամեն ինչ այս մասով պարզ է:
Դե, իսկ Սերժ Սարգսյանի կադրային բանկում առկա երիտասարդների խտացված մարմնավորումը էկոնոմիկայի «վաղամեռիկ» նախարար Ներսես Երիցյանն է՝ իր ապահոված խայտառակ արդյունքներով:
Դեռ մի կողմ թողնենք, որ կադրային քաղաքականության մեջ տարիքային բաղադրիչն ավելի շատ վերաբերում է ձևին, քան բովանդակությանը: Սակայն ձևական առումով էլ սրանք չեն կարողանում իրենց իսկ հայտարարած սկզբունքները պահել: Չեն կարողանում, քանզի տեղի է ունեցել փոխշահավետ առևտուր Սերժ Սարգսյանի և Հրանտ Մարգարյանի միջև, ու պետական շահ այստեղ գոյություն չունի: Իսկ թղթում առկա ձևակերպումները լոլոներ են՝ դեմագոգիա:
Կորյուն Մանուկյան