Լրահոս

30.11.2009 12:27


Պատահար Դեբեդում

Նոյեմբերի 27-ին, ժամը 10.30-ին Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում «Ճոճվող» կամրջից (Ախթալա գյուղի տարածքում) մարդ է ընկել Դեբետ գետը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը' որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Ժամը 10.40-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 17.50-ի սահմաններում Նեղոց և Շնող գյուղերի սահմանային հատվածում' գետում հայտնաբերվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Բորիս Գևորգյանի դին:

Փրկարարների ուժերով դին դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին:

 

Այս խորագրի վերջին նյութերը