Երկար եմ մտածել այս մասին գրելու համար: Վերջապես որոշեցի գրել, քանի որ որպես կանոն՝ արածներիս համար ավելի քիչ եմ ափսոսում, քան թե չարածներիս համար...
Որտե՞ղ է այսօր «Դ!եմ եմ»–ը:
Ես հպարտ եմ, որ եղել եմ այդ շարժման մասնիկը: Հպարտ եմ, որ նման մարդկանց հետ եմ առնչվել և առնչվում: Ու վերջերս ինձ շատերն են հարցնում, թե 2017-ին արդյոք նորից պայքարելո՞ւ ենք կուտակային կոչված օրենքի դեմ:
Իմ պատասխանը միանշանակ է՝ անձամբ ես չեմ մասնակցելու: Պատճառը վերևում հնչեցրած հարցիս պատասխանն է: «Դեմ եմ»–ը ուժեղ շարժում էր և ուժեղ պոտենցիալ ուներ, բայց որտե՞ղ էր այն շարժման մարումից մինչ օրս: Մեծ մասամբ՝ ոչ մի տեղ... Իսկ փոքր մասով՝ որոշները անցել են քաղաքական դաշտ, որոշները գործում են հասարակական դաշտում: Եվ վերջ: Այն մեծ ներուժը, որ կար «Դեմ եմ»–ում, քնած է: Ժամանակին մարդիկ մեզ մեղադրում էին, որ մենք փողի համար ենք դուրս եկել փողոց, մենք էլ նեղանում էինք... Ամեն առիթով ասում էինք, որ նաև փողի համար, բայց ոչ միայն: Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ ՈՉ ՄԻԱՅՆԸ չաշխատեց... Ես, իհարկե, կողմ եմ, որ սեփական նյութական միջոցների համար արժե ու պետք է պայքարել, բայց ինչպես արդեն ասացի, ոչ միայն: Իսկ այդ ոչ միայնը աշխատեց «Դեմ եմ»–ի փոքր մասի մոտ: Այդ փոքր մասում, թեկուզ և հակադիր գաղափարներով և ուղղություններով, գնացին մարդիկ, բայց նրանք գոնե ինչ–որ մի բան անում են և արժանի են հարգանքի: Իսկ մեծ մասն անցավ սպասման ռեժիմի...
Ամեն դեպքում, դեռ մեկ տարի ունենք մինչև 2017-ը, և այդ ընթացքում շատ բաներ կարող են փոխվել...
Մեր երկիրը մենք ենք կառուցելու՝ ամեն մեկս անհատապես մեր տեղում և ընդհանրական ձևով հանադրվելով միմյանց հետ:
Որտե՞ղ է այսօր «Դ!եմ եմ»–ը

Տիգրան Արեգունու ՖԲ էջից