Լրահոս

30.11.2009 11:59

Վլադիմիր Կարապետյան. «Կարևորը խոսքերը չեն»

Վլադիմիր Կարապետյան. «Կարևորը խոսքերը չեն»

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում իր ելույթում, բերելով Եղիազար Այնթապցու օրնակը, եզրահանգել էր. «...Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկե­ղեցին...Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստնություն դրսևորելու»։ ՀԱԿ ներկայացուցիչները դա մեկնաբանել էին, դեպի սեփական ժողովուրդը երեսով թեքվելու Սերժ Սարգսյանին արված կոչ։ Իսկ ինչպե՞ս են նրանք գնահատում ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը։

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որքանո՞վ էր այդ ելույթում արտացոլված Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը «երեսով թեքվել դեպի ժողովուրդը», պատասխանել է.

-Առհասարակ, ցանկացած պետական պաշտոնյա պետք է դեմքով թեքված լինի դեպի ժողովուրդը ու դյուրահատուկ ինչ-որ ուղերձ կամ առաջարկ դրա համար պետք չի։

Վլադիմիր Կարապետյանը դեռևս չէր ծանոթացել Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասելով.

-Բնականաբար մենք կծանոթանանք։

Հարցին, թե ե՞րբ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատուն պատասխանել է.

-Շտապելու որևէ բան չեմ տեսնում, մեկ։ Երկրորդը՝ կարևորը խոսքեր չեն։ Եթե դուք ուշադրություն դարձնեք նույն Սերժ Սարգսյանի ելույթին անցած տարվա նոյեմբերին խորհրդարանաում, այնտեղ էլ բավականին դրական ուղերձներ կան, մոտեցումներ կան, որոնք կարծես թե պետք է դրական ֆոն ստեղծեին հասարակությունում առկա լարվածության թուլացման համար, բայց որևէ գործողություն  չարվեց։ Քաղբանտարկյալները շարունակում են մնալ ազատազրկված, ժողովուրդը շարունակում է ավելի աղքատանալ, օլիգարխիան, օլիգոպոլիաները շարունակում են բարգավաճել։ Այսինքն՝ ես կուզեի տեսնել գործողություն և ոչ թե մի ելույթով դատողություններ անել։ Բայց անշուշտ, քանի որ դա կարող է նաև ինչ-որ գործողությունների սկիզբ լինի, մենք կծանոթանանք նաև ելույթին։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։