Քաղաքական

24.02.2016 15:20


Է. Վարդանյան. «Ուռճացված թվերը ծանր դրության մեջ են դնում մարդկանց»

Է. Վարդանյան. «Ուռճացված թվերը ծանր դրության մեջ են դնում մարդկանց»

Ես կրկին ուզում եմ անդրադառնալ ՄԻՊ ընտրության ժամանակ իմ ելույթում հնչեցրած երկու խնդրի, որոնք շարունակում են քննարկվել սոցիալական ցանցերում, մնալ հասարակության օրակարգում:
Նախ ուզում եմ անդրադառնալ բազմաթիվ քաղաքացիների բողոքներին՝ կապված ծախսված էլեկտրաէներգիայի և գազի վճարներն ուռճացված լինելու հետ: Խնդիրն անտեսելու հետևանքով այն չի վերանա: Չի կարելի այս հարցը թողնել անհետևանք: Ես կարծում եմ, որ պետական պատասխանատու մարմինները, ՀԷՑ–ը, Մարդու իրավունքների պաշտպանը և պատգամավորները պետք է, ի վերջո, խնդիրը դարձնեն քննարկման առարկա, հարցին տան սպառիչ և հիմնավոր լուծում: Ուռճացված թվերը ծանր դրության մեջ են դնում մարդկանց, հետևաբար, յուրաքանչյուր դեպքով պետք է կատարվի պատշաճ ուսումնասիրություն, և տրվի սպառիչ պատասխան:
Հաջորդ խնդիրը պատմամշակութային հուշարձանների հանդեպ վայրագ վերաբերմունքն է: Գիշերով, գաղտագողի քանդվում են մեր քաղաքի դեմքը բնորոշող շենքեր, իսկ դրանից հետո սկսում են գործադրել ամբողջ հնարամտությունը՝ արդարացումներ ներկայացնելու համար: Բայց դրանով հարցին լուծում չի տրվում: Այստեղ ևս պետք է հետևողական լինեն և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինները, և՛ ՄԻՊ–ը: Չի կարելի թողնել, որ մեր քաղաքը կորցնի իր դիմանկարը: Չեն կարող կոմերցիոն նպատակները վեր դասվել մշակութային արժեքներից: Չեն կարող այս հարցում հասարակությունն ու իշխանությունը լինել տարբեր բևեռներում:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը