Լրահոս

09.10.2010 09:48


ՕԵԿ պատգամավոր. «Ավելի լավ է 100 հոգի ունենա 100 խանութ, քան մեկը` 100 խանութ»

ՕԵԿ պատգամավոր. «Ավելի լավ է 100 հոգի ունենա 100 խանութ, քան մեկը` 100 խանութ»

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին «7օր»-ի թղթակիցը հարցրել է. «ՕԵԿ-ը շարունակ ներկայացնում է, թե հանդես է գալիս փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այդ դեպքում ինչպե՞ս կողմ քվեարկեցիք «Ակցիազային հարկի մասին» օրենսդրական փաթեթին»։

-Եթե մանրամասն ուսումնասիրած լինեք այդ նախագիծը, գնային էական փոփոխություն չի կատարվում։ Խոսքը վերաբերում է միայն օղուն, մասամբ՝ ծխախոտին նաև, և այս առումով, բնականաբար, մենք պետք է կարողանանք նաև խթանել մեր արտահանումը,-պատասխանել է Հ. Մարգարյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում կլինեն նոր նախագծեր, որոնք հնարավորություն կտան լրացուցիչ սուբսիդավորմամբ բալանսավորել իրավիճակը։

Նա նաև նշել է, որ իրենք հետևողական են լինելու և պայքարելու են, որպեսզի կարողանան ՀՀ-ում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որ տեր կանգնեն փոքր ու միջին բիզնեսին.

-Ավելի լավ է 100 հոգի ունենա 100 խանութ, քան մեկը՝ 100 խանութ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը