Լրահոս

09.10.2010 09:34


ՀԵՄ. «Դատապարտում ենք ՀՀՇ այս քայլը»

ՀԵՄ. «Դատապարտում ենք ՀՀՇ այս քայլը»

Մամուլից խոր վշտով տեղեկացանք, որ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Գերմանիայի Պոտտսդամ քաղաքում ադրբեջանական «Մուսավաթ» ՝ ղեկավար Իսա Ղամբար,  Վրաստանի Հանրապետական՝ ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլի կուսակցությունների հետ համատեղ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես նշված է, թե «այս կուսակցությունները պետք է համագործակցեն իրենց համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում»:

Պատմությանը քիչ թե շատ ծանոթ Հայը պետք է տեղյակ լինի,որ Մուսավաթը Երիտթուրքական կուսակցության գաղափարակիցն էր'ՀակաՀայության սկզբունքով: Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը ստեղծվել է 1911 թ-ին և իր գործունեության հիմքում ի սկզբանե դրել է հակահայկականությունն ու հայատյացությունը: «Մուսավաթի» ղեկավարների կողմից տարիներ շարունակ կազմակերպվել են հայերի ջարդեր,որոնցից ամենալայնածավալը 1920 թ-ի մարտին Շուշիի հայկական բնակչության կոտորածն էր, որի ընթացքում թուրքական յաթաղանին զոհ դարձան ավելի քան 20 000 շուշեցիներ:

Ցավալի է, որ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը աչք է փակում այսպիսի երևույթների վրա, և ընդհանուր սեղան նստում, հայտարարություն է ստորագրում մի կուսակցության հետ, որը միայն չարիք ու ցավ է պատճառել Հայ ազգին: Որպես Հայ երիտասարդներ դատապարտում ենք այս քայլը, և զարմանում, թե ինչպես են այս մարդիկ օրերից մի օր բարձրանալու Ծիծեռնակաբերդի բարձունքն ու մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու...

Հայազն Երիտասարդների Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը