Լրահոս

30.11.2009 10:37

Աթենքում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Աթենքում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Աթենքում կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարների 17-րդ խորհրդի ժողովում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից կազմված ՄԽ ներկայացուցիչների խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ նիստ կանցկացնի։

Սպասվում է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում Ահմեդ Դավութօղլուն երկկողմանի բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

Թուրքիան պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիան երաշխավորել է Ադրբեջանին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը չի բացվի, մինչև ղարաբաղյան հարցը վերջնական լուծում չստանա, ինչին ի պատասխան Հայաստանը հայտարարել էր, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Ադրբեջանի հետ Թուրքիայի լարված հարաբերությունները կարգավորվել էին պաշտոնական Անկարայի կողմից վերոնշյալ երաշխիքները տալուց հետո։

Ըստ «www.trtarmenian.com»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։