Կարծիք

23.02.2016 16:44


Հերթական օրինակն է, թե ոնց են Հայաստանում փչացնում լավ կադրերին

Հերթական օրինակն է, թե ոնց են Հայաստանում փչացնում լավ կադրերին

Էս հերթական օրինակն է, թե ոնց են Հայաստանում փչացնում լավ կադրերին։ Թվում է՝ Թաթոյանը շատ պատրաստված, գրագետ ու արժանի թեկնածու է, ով ունակ է ինչ-որ բան փոխել ոլորտում, բայց փաստը մնում է փաստ, որ կապ չունի՝ դու ով ես, ինչ պաշտոնում ես, ինչքան լավ մարդ ես, կարևորը՝ կարողանաս քո աշխատանքը նենց կազմակերպես, որ արդարության ֆոնը պահես, իշխանություններին էլ կպնես թույլատրելի շրջանակներում։ Հակառակ դեպքում քո հետ կլինի էն, ինչ եղավ Կարեն Անդրեասյանի հետ։

Եթե քեզ պաշտոն են տալիս, դու պարտավոր չես շարժվել օրենքով. ուղղակի պետք է լավ նյուխ կամ նախագահականում ծանոթ ունենաս, հասկանաս՝ որ թեմայի դեպքում քամին որ կողմից է փչում, տենց էլ անես, որ փուռը չգնաս։ Մի խոսքով, ափսոս էր էս տղեն, հլը չգիտի գլխի գալիքը։

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը